«Պարոն Խաչատրյանը պետք է խոսի, թե ինչի՞ դիմաց է Երևան համայնքին նվիրաբերել հարյուր հազարավոր դոլարի գույք». Դավիթ Խաժակյան
![]() 316 Երեքշաբթի, 28 ապրիլի, 2020 թ., 15:25 Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյանիր էջում գրել է․ ««Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր, Ucom ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանն այսօր հայտարարություն է տարածել բարձրաստիճան պաշտոնյաների կողմից իրականացվող ճնշումների մասին: Եթե պարոն Խաչատրյանն իսկապես բախվել է պետական մարմինների ապօրինի վարքագծին, ապա դրա մասին բարձրաձայնումը պետք է լինի ամբողջական՝ ոչ ընտրողաբար և ոչ ըստ նպատակահարմարության։ Մասնավորապես, պարոն Խաչատրյանը պետք է խոսի, թե ինչի՞ դիմաց է Երևան համայնքին նվիրաբերել հարյուր հազարավոր (եթե ոչ միլիոնավոր) դոլարի գույք և ստացե՞լ է արդյոք այն, ինչի դիմաց իրենից պահանջել են այդ գույքը։ Եթե սրա մասին չխոսվի, կստացվի որ հանրայնացվում է միայն այն, ինչի շուրջ չի ստացվել իշխանությունների հետ փոխշահավետ համաձայնություն ձեռք բերել։ Երբ Խաչատրյանը կխոսի նաև այս մասին, որպես հանրային գործիչ պատրաստ կլինեմ միանալ ապօրինությունների նկատմամբ իր բողոքի ձայնին, քանի որ ճնշումների առկայությունն այս փուլում շատ հավանական եմ համարում»։ |

«Հյուսիսային Աֆրիկայից եկող տաք օդային զանգվածները շարժվում են դեպի Եվրոպա»․ Լևոն Ազիզյան
6212:48
Աջափնյակում սպանության գործով 1 անձ կալանավորվել է, 5-ի նկատմամբ կիրառվել է տնային կալանք
5812:42
«Ում պատմես այս թալանի մասին, չի հավատա»․ Արթուր Չախոյան (տեսանյութ)
5812:24
«Տեր Օշինին խորհուրդ եմ տալիս խելքը գլուխը հավաքել». Ռուբեն Ռուբինյան
7612:18
«Վերջում պաշտոնյաները կստորագրեն անորակ փոսալցման աշխատանքների ավարտական ակտերի տակ»․ Արմենակ Դանիելյան (տեսանյութ)
7011:42
Սևանում պայմանագրային զինծառայողին սպանել են աղջկա պատճառով. մանրամասներ
12610:18
««Բալահովիտ-1» ընկերությունը թող մի հատ իրան կարգի բերի». Տիգրան Ավինյան (տեսանյութ)
12210:12
«Առաջնագիծը, ամրաշինական կառույցները բաց են միայն իշխանական քարոզչության և ադրբեջանցիների համա»․ Տիգրան Աբրահամյան
10610:06
