«Մենք՝ ես, դուք չենք զրկվել, դրա համար ձեր ձայնը տաք տեղից է գալիս». Անի Սամսոնյան
![]() 285 Երեքշաբթի, 28 ապրիլի, 2020 թ., 17:15 «Այսօր այստեղ հարց է բարձրացվում՝ մի՛ ասեք, որ ժողովուրդը սոված է, պարո՛ն Իգիթյան, Դուք ո՞ւմ հետ եք շփվում՝ գործարարների՞, քաղաքական գործիչների՞: Այսպիսին է իրավիճակը բոլոր պատերազմների, համաճարակների ժամանակ, ժողովուրդը սովում է, մարդիկ զրկվել են իրենց աշխատանքից: Մենք՝ ես, դուք չենք զրկվել, դրա համար ձեր ձայնը տաք տեղից է գալիս: Պարո՛ն Թունյան, ասում եք՝ ոչ մեկ չի սովելու, շատ լավ նպատակ է: Բայց ես առաջարկում եմ, որ հրապարակեք Ձեր հեռախոսահամարը, և համոզված եմ՝ կես օրվա ընթացքում Ձեզ այնքան քաղաքացի կզանգահարի, որն ունի սննդի կարիք, որ կզղջաք Ձեր ելույթի համար». ԱԺ ամբիոնից հայտարարեց ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանը: «Մենք լրատվամիջոցներից չէ, որ պետք է իմանանք, թե կառավարությունն ինչի վրա է ծախսել փողը 1 տարվա ընթացքում»,- հայտնեց պատգամավորը: Վերջում նա իշխանությանն առաջարկեց որևէ քաղաքացու ոստիկանություն բերման ենթարկելիս գնալ այդ քաղաքացու հետևից և նրան բացատրել իրենց գործողությունների հասցեականությունը: «Չմոռանաք ձեզ հետ տանել նաև ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանին, որն աջակցությունը պոպուլիզմ է համարում: Չնայած կարող եք չտանել, որովհետև նրան սեփական թիմում էլ լուրջ չեն ընդունում»,- ամփոփեց Ա. Սամսոնյանը: |

«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
5721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
9521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
7721:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
9921:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
16421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
8321:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
13220:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
10820:35
