Երկուշաբթի, 24 օգոստոսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +26 °C

«Աճի կորի հարթեցումը մեզ որոշակիորեն հաջողվել է». Արսեն Թորոսյան

«Աճի կորի հարթեցումը մեզ որոշակիորեն հաջողվել է». Արսեն Թորոսյան
462
Երեքշաբթի, 28 ապրիլի, 2020 թ., 18:15

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Որտե՞ղ ենք մենք այժմ կորոնավիրուսային հիվանդության տարածման առումով...

Վերջին օրերին հիվանդության աճի տեմպը գրեթե նույնն է՝ 3-5% սահմաններում:

Աճի կորի հարթեցումը մեզ որոշակիորեն հաջողվել է: Որոշակիորեն հաջողվել է ժամանակ շահել և վերադասավորվել՝ հիվանդության դեմ պայքարի ավելի կազմակերպված համակարգ ունենալու համար:

Սակայն այդ ջանքերը դեռ պետք է շարունակվեն: Եվ դրանք պետք է լինեն կոլեկտիվ՝ բոլորիս կողմից: Մենք պետք է շարունակենք պահպանել հեռավորությունը միմյանց միջև, ձեռքերը հաճախ ախտահանենք, փակենք մեր բերանը դիմակով, երբ հնարավոր է:

Սահմանափակումների թուլացմանը զուգընթաց, մենք առավել մեծ անձնական պատասխանատվություն պետք է դրսևորենք վարակի տարածումը կանխարգելելու համար:

Սահմափակումների թուլացումը չի նշանակում, որ այլևս վտանգ չկա վարակվելու և վարակելու ուրիշներին, հատկապես մեր տարեց և քրոնիկական հիվանդություններով հարազատներին, մեր հայրերին և մայրերին, մեր տատիկներին և պապիկներին»: