Երկուշաբթի, 24 օգոստոսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +26 °C

Մասնագետը՝ կորոնավիրուսի նոր դեպքերի և տարածվածության աշխարհագրության մասին

Մասնագետը՝ կորոնավիրուսի նոր դեպքերի և տարածվածության աշխարհագրության մասին
502
Չորեքշաբթի, 29 ապրիլի, 2020 թ., 02:10

«Վերջին օրերին կորոնավիրուսով հիվանդացությունը տատանվում է 3-5 տոկոսի սահմաններում»,- Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի վարակների բաժնի պետ Լիանա Թորոսյանը:

Հարցին, թե նոր գրանցված դեպքերը մեկուսացվածների շրջանո՞ւմ են հայտնաբերվում, թե՞ նոր օջախներ կան, Թորոսյանն ասել է. «Երկուստեք ունենք: Մասնավորապես, կարանտինի վայրերում գտնվող անձանց շրջանում ունենք գրեթե 10-12 տոկոս: Ինչ վերաբերում է օջախներին, այո՛ եզակի դեպքեր կարող են լինել նոր օջախների»:

Նա հայտնել է, որ ամենաշատ դեպքերը՝ շուրջ 10-14 տոկոս, արձանագրվել են Արարատի և Կոտայքի մարզերում:

Մանրամասները՝ տեսանյութում:

«Նոր դեպքերը լինում են և՛ մեկուսացվածների շրջանում, և՛՝ նոր օջախների ի հայտ գալով». Լ. Թորոսյան