«Գավառի հիվանդանոց ներխուժածների թիվը եղել է 500-ից ավելի». Գեղարքունիքի մարզպետ. ՀԺ
![]() 915 Չորեքշաբթի, 29 ապրիլի, 2020 թ., 01:30 Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում այսօր հնչած կրակոցներին հաջորդած վենդետայի դեպքի մասին մարզպետը ՀԺ-ին նոր մանրամասներ են հայտնել: Ըստ նրա՝ իրավիճակն այս պահին մարզում վերահսկվում է մեծ թվով իրավապահների կողմից. «Վիճակը կայունացել է, ոստիկանական մեծ ուժեր կան Գավառում, իրավապահ բոլոր կառույցներն աշխատում են»: Հարցին՝ ինչպես է պատահել, որ ոստիկանական ուժերի կողմից հսկվող հիվանդանոց են ներխուժել ու վիրավորներին վնասվածքներ պատճառել սպանվածի հարազատները, մարզպետն ասաց, որ հիվանդանոց ներխուժածների թիվը եղել է 500-ից ավելի, ովքեր ջարդուփշուր են արել հիվանդանոցը: «Ես ու ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանը այդ պահին գտնվել ենք դեպքի վայրում, և տեղեկությունները, թե ոստիկանապետը եղել է հիվանդանոցում՝ ներխուժման ժամանակ, իրականությանը չի համապատասխանում: Հիվանդանոց ներխուժած քաղաքացիները եղել են 500-ից ավելի, միաժամանակ ջարդել են հիվանդանոցի դռներն ու պատուհանները, սենյակները, տարբեր մուտքերից ներս են մտել»,- ասաց մարզպետը, չբացառելով, որ ներխուժման հետևանքով հնարավոր է լինեն նաև տուժած ոստիկաններ: Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: |

7․5 մագնիտուդով երկրաշարժ Ճապոնիայում․ 171 հազար մարդու տարհանում է հայտարարվել (տեսանյութ)
21917:12
Ծեծկռտուք՝ 11-րդ դասարանի աշակերտների միջև
15312:42
«Այս ստոր արարքի պատասխանատուների նկատմամբ կձեռնարկվեն խիստ միջոցներ»․ Իսրայելի ԱԳՆ (տեսանյութ)
13511:39
«Թեհրանը հարվածել է ամերիկյան ռազմանավերին՝ ի պատասխան իրանական նավի կալանման»․ #Tasnim
40509:12
CENTCOM-ը հաստատել է իրանական նավի կալանումը (տեսանյութ)
35309:08
Մալայզիայում խոշոր հրդեհը 1000 տուն է ոչնչացրել (տեսանյութ)
473Երեկ, 23:48
ԱՄՆ-ում հրազենային հարձակման հետևանքով 8 երեխա է զոհվել
453Երեկ, 22:54
Ողբերգական ավտովթար՝ Արարատի մարզում
367Երեկ, 14:42
