Երկուշաբթի, 24 օգոստոսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +26 °C

200 մեկուսացած, որից 23-ը՝ բժիշկ․ «Հրապարակ»

200 մեկուսացած, որից 23-ը՝ բժիշկ․ «Հրապարակ»
402
Չորեքշաբթի, 29 ապրիլի, 2020 թ., 08:55

«Հրապարակ»-ը գրում է․ ««Էրեբունի» բժշկական կենտրոնի մի քանի տասնյակ աշխատակիցների վարակվելուց հետո «Նաիրի» ԲԿ-ում երեկ որոշել են երկու բուժհիմնարկներում՝ «Էրեբունիում» և «Նաիրիում», համատեղության կարգով աշխատողներին թույլ չտալ աշխատանքի ներկայանալ՝ առնվազն 2 շաբաթ, որի ընթացքում պարզ կդառնա՝ նրանք վարակվե՞լ են կորոնավիրուսով, թե՞ ոչ: Իսկ «Էրեբունիում» բուժաշխատողները վարակվել են մեկ այլ բժշկական կենտրոնից իրենց մոտ տեղափոխված հիվանդ պացիենտից: Տեղեկացանք, որ 200 բուժաշխատող կա մեկուսացված, որից 23-ը՝ բժիշկ։ Մեկուսացվածների մեջ նաև հղի բուժաշխատող կա»։

Մանրամասները՝ թերթի համարում։