«Հայաստանին որակապես նոր ոստիկանություն է պետք». Նորայր Նորիկյան
![]() 389 Հինգշաբթի, 30 ապրիլի, 2020 թ., 04:15 Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանին որակապես նոր ոստիկանություն է պետք: Այդ ոստիկանության ձևավորումը մի շարք առանցքային հարցերում պետք է սկսել զրոյից: Այս առումով ոստիկանության նոր պետը կանգնած է լինելու լրջագույն մարտահրավերների առջև՝ փորձելով հաղթահարել այն։ Նա պետք է կարողանա անել անհնարինը՝ հանրային գիտակցությունից դուրս շպրտելու «միլիցու», «գայիշնիկի», «մենթի» և այլ ստվերող ընկալումներն ու կարծրատիպերն ամբողջությամբ: Համոզված եմ, որ ոստիկանությանը պետք է հանել տասնյամյակներ շարունակ կարծրացած «միլիցիայի» հոգեբանական փոսից և ձևավորել իրապես ազգային ոստիկանություն, որի յուրաքանչյուր աշխատակցի համար ամենից առաջ գերակա կլինի իրավունքի և օրինականության գերակայությունը՝ բացառելով որևէ հանդուրժողականություն հակաիրավական գործունեության նկատմամբ: Օրինականության ապահովման և կոռուպցիայի դեմ պայքարում որակապես նոր ոստիկանության դերակատարությունը պետք է լինի առանցքային և էական, ուստի այդ ոստիկանությունը պետք է ձերբազատված լինի որևէ կոռուպցիոն սարդոստայնից ու ոչ ֆորմալ հիերարխիկ բուրգից։ Կասկած չունեմ, որ ոստիկանության աշխատանքի արդյունավետությունը հիմնականում պայմանավորված է նրա սերտ համագործակցությամբ հասարակության հետ՝ բանակցելու, խնդրելու, համոզելու, լուծման այլ տարբերակներ առաջարկելու, բարդ ու դժվար հարցերը հանդուրժողաբար լուծելու միջոցով: Պատկերավոր ասված, ոստիկանությունը դա համազգեստով քաղաքացին է, իսկ քաղաքացին՝ ոստիկանությունը: Այս փիլիսոփայությունը ենթադրում է, որ ոստիկանության գործունեությունը պետք է բխի օրենքից և հանրության շահերից, իսկ հանրությունը պետք է գիտակցի, որ ոստիկանությունը մարմին է, ով սպասարկում է միայն իր ու պետության շահերը: Համարելով, որ նախազգուշացումը, հանցագործությունների և այլ հակաօրինական քայլերի կանխումն ու նախականխումը, հայտնաբերումն ու բացահայտումը, հասարակական կարգի ապահավումը, ճանապարհային երթևեկության կարգավորումը հանդիսանում են ոստիկանության սրբազան պարտականությունները, անհրաժեշտ է արձանագրել, որ այս կարևորագույն խնդիրների ճիշտ, արդարացի և օրենքի հիման վրա լուծումը ենթադրում է համապատասխան որակի ապահովում։ Այս տեսանկյունից ոստիկանության անձնակազմի կրթական, մասնագիտական, հոգեբանական լավագույն հատկանիշների վերափոխումն ու ոստիկանության շենքային պայմանների, հագուստի, կենցաղի, սոցիալական խնդիրների լուծումն ու համապատասխանեցումն արժանավայել ու բարեկեցիկ մակարդակի ապահովումը պետք է դառնա առաջնային հարց։ Հույս ունեմ, որ այդ ոստիկանության գործունեության արդյունքում տեսանելի ապագայում մենք կստեղծենք այնպիսի միջավայր, որում իսպառ վերացված կլինեն անձանց գլխին սարքելու, կաշառք վերցնելու, ոչ իրավաչափ հարկադրանքի ուժ կիրառելու, հանցավոր աշխարհի հետ ոչ ֆորմալ հաղորդակցվելու, նրանց գոյությունը չնկատելու տարիներ շարունակ արմատացած ախտը։ Հույս ունեմ, որ կստեղծենք այնպիսի «Police», որի յուրաքանչյուր աշխատակից հպարտորեն կասի, որ «Պատիվ ունի» ծառայելու Հայաստանի Հանրապետությանը և նրա ժողովրդին»: |

«Հյուսիսային Աֆրիկայից եկող տաք օդային զանգվածները շարժվում են դեպի Եվրոպա»․ Լևոն Ազիզյան
6212:48
Աջափնյակում սպանության գործով 1 անձ կալանավորվել է, 5-ի նկատմամբ կիրառվել է տնային կալանք
5812:42
«Ում պատմես այս թալանի մասին, չի հավատա»․ Արթուր Չախոյան (տեսանյութ)
5812:24
«Տեր Օշինին խորհուրդ եմ տալիս խելքը գլուխը հավաքել». Ռուբեն Ռուբինյան
7612:18
«Վերջում պաշտոնյաները կստորագրեն անորակ փոսալցման աշխատանքների ավարտական ակտերի տակ»․ Արմենակ Դանիելյան (տեսանյութ)
7011:42
Սևանում պայմանագրային զինծառայողին սպանել են աղջկա պատճառով. մանրամասներ
12610:18
««Բալահովիտ-1» ընկերությունը թող մի հատ իրան կարգի բերի». Տիգրան Ավինյան (տեսանյութ)
12210:12
«Առաջնագիծը, ամրաշինական կառույցները բաց են միայն իշխանական քարոզչության և ադրբեջանցիների համա»․ Տիգրան Աբրահամյան
10610:06
