Գավառի ԲԿ-ի բժիշկը մանրամասներ է հայտնում երեկվա միջադեպից

Այսօր՝ լրագրողների հետ զրույցում Գավառի բժշկական կենտրոնի վիրաբուժական բաժնի վարիչ Արամ Ավետիսյանը մանրամասներ է հայտնել երեկ տեղի ունեցած միջադեպից:
«Իմ աշխատասենյակում էի, երբ ընդունարանիս հերթապահ բժիշկը զանգեց և տեղեկացրեց, որ ընդունել ենք հրազենային վնասվածքներով հիվանդների: Իջել ենք, կազմակերպել հիվանդների առաջին բուժօգնությունը՝ հետազոտել և այլն, այդ ընթացքում հակառակորդ կողմերից մեկի հարազատները, ճեղքելով ոստիկանության պատնեշը, մտել են հիվանդանոց և սկսել դռները, պատուհանները կոտրելով փնտրել էն մյուս կողմի ժողովրդին, որպեսզի ինչ-որ վրեժ լուծեն»,- ասել է բժիշկը:
Ըստ Ավետիսյանի՝ վիրավորների վիճակը գնահատվում է ծանր, ունեն հրազենային բազմաթիվ վնասվածքներ, կոտրվածքներ։
Ավետիսյանի փոխանցմամբ՝ ոստիկանական ուժերը ժամանել են անմիջապես հիվանդներին ընդունելուց հետո:
«Հիվանդանոց ներխուժած անձինք այստեղ գտնվող վիրավորներին հասցրել են ծակած-կտրած վերքեր՝ մարմնի տարբեր հատվածներում, ընթացքում նաև՝ հրմշտոց և այլն: Ում վրա որ հարձակում են գործել, չի մահացել»,- նշել է Արամ Ավետիսյանը: Վերջինի խոսքով՝ ներխուժած անձանց թիվը հասնում էր մի քանի հարյուրի։

Ճապոնիայում սկսվել է կերակրափողի քաղցկեղի դեմ աշխարհի առաջին դեղամիջոցի վաճառքը
402Երեկ, 22:30
Ծաղիկ Վարդանյանը՝ բժիշկների անհատական լիցենզավորման պահանջի մասին (տեսանյութ)
26622.08.2026, 14:12
«Թոքաբան լինելու անհրաժեշտություն չկա». Լուսինե Բադալյան (տեսանյութ)
38521.08.2026, 12:00
Գազայից 3 ծանր հիվանդ երեխա կտեղափոխվի Հայաստան․ կհատկացվի 16,7 մլն դրամ
45720.08.2026, 21:42
«Ընտանեկան բժիշկներից հետ են գանձում վճարված գումարները»․ Անուշ Պողոսյան
51920.08.2026, 00:06
Moderna-ի բաժնետոմսերն աճել են 120%-ով՝ մելանոմայի դեմ պատվաստանյութի հաջող կիրառումից հետո
146719.08.2026, 21:45
«Լուսինե Բադալյանը չունի առողջապահական ոլորտում պրակտիկ մասնագիտական փորձ». Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)
54718.08.2026, 15:36
«Դեղատան տարածքն էժան գնով տվել են Սամվել Ալեքսանյանի ընկերությանը»․ լրագրողը՝ Լուսինե Բադալյանին (տեսանյութ)
51218.08.2026, 14:06