«Արթուր Դանիելյանն ազատ է արձակվել. նրա դեմ քրեական գործ հարուցված չէ». Տիգրան Աթանեսյան
![]() 338 Չորեքշաբթի, 29 ապրիլի, 2020 թ., 21:10 «Արթուր Դանիելյանը հաղորդում է ներկայացրել Ալեն Սիմոնյանի դեմ. քրեական գործ այս պահին հարուցված չէ»,- այս մասին հայտնել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը՝ նշելով, որ նա արդեն ազատ է արձակվել: Տեղեկացնենք՝ «Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանն բերման էր ենթարկվել ոստիկանության Կենտրոնականի բաժին, որտեղից էլ տեղափոխվել էր Էրեբունի ԲԿ: Փաստաբանի խոսքով՝ ձերբակալման որոշում չկա, ընդամենը Դանիելյանը բերման էր ենթարկվել: «Մենք չենք պատրաստվում բողոքել, պատրաստ ենք նորմալ ընթացակարգերին ենթարկվել, բացատրել՝ ինչ է տեղի ունեցել, որից հետո կերևա, թե ինչ դատավարական որոշում կկայացվի»,- մանրամասնել է Տ. Աթանեսյանը: Ավելի վաղ, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը «Ազատությանը» պատմել էր, որ Արթուր Դանիելյանը փողոցում սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել, ինչից հետո ծեծկռտուք է սկսվել: |

«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
1601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
9800:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
7600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
120Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
151Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
126Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
200Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
194Երեկ, 23:08
