«Անհանդուրժողականությունը հանրության տարբեր մակարդակներում հսկայական տեղ է զբաղեցնում». Նաիրի Հոխիկյան
![]() 372 Չորեքշաբթի, 29 ապրիլի, 2020 թ., 23:25 Միջէթնիկ հակամարտությունների փորձագետ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպը «Լուսավոր Հայաստան» և «Իմ քայլը» խմբակցությունների միջև, իհարկե, տհաճ է, բայց դրանից ողբերգություն սարքելու կարիք չկա։ Մենք տեսնում ենք, թե աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում՝ արևմտյան զարգացած պետությունների խորհրդարաններում ինչպիսի բանավեճեր են լինում, փոխադարձ մեղադրանքներ և ընդհուպ ծեծուջարդ։ Ընդհանուր առմամբ, խորհրդարանը հենց կարծիքներ փոխանակելու, տեսակետների բախման և դրանց արդյունքում օրենսդրական նախաձեռնություններ կյանքի կոչելու վայր է, բայց ԱԺ ամբիոնը միաժամանակ սեփական ընտրազանգվածին հաշվետվություն ներկայացնելու հարմար տեղ է, որտեղ յուրաքանչյուր պատգամավոր կամ քաղաքական ուժ իր հետևորդներին ցույց է տալիս, թե ինչպես է իրականացնում տված խոստումները։ Հայկական իրականությունը արևմտյան զարգացած երկրների իրականությունից ընդամենը տարբերվում է նրանով, որ եթե Արևմուտքում խորհրդարանական բանավեճերն ու կռիվները կարող են դառնալ ԶԼՄ-ների համար լավ թեմա և ավարտվել դրանով, ապա Հայաստանում և սփյուռքահայության շրջանում բոլորը իրենց պարտքն են համարում մասնակցություն ունենալ բախումներին, ծափահարել կամ հայհոյել որևէ գործչի, անվանել ազգի դավաճան կամ փրկիչ, հաշվեհարդարի կոչ անել։ Ատելության խոսքը և անհանդուրժողականությունը հանրության տարբեր մակարդակներում հսկայական տեղ է զբաղեցնում՝ իր բոլոր բացասական հետևանքներով, իսկ խորհրդարանականների առումով բանավեճերն ու փոխադարձ վիրավորանքները եղել են նախկինում, կլինեն նաև ապագայում, թեև ես հարգում եմ ադեկվատ, կառուցողական և ամենակարևորը՝ գրագետ պատգամավորների»։ |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12
