Քննիչ հանձնաժողովի ժամկետը կերկարացվի․ անարդյունավետ են աշխատել. «Ժողովուրդ»
![]() 331 Հինգշաբթի, 30 ապրիլի, 2020 թ., 08:40 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ազգային ժողովի ցամաքային ուղևորափոխադրումների կազմակերպման գործընթացը և 2016-2019թթ. ոլորտը սպասարկող, համակարգող և վերահսկող լիազոր մարմինների գործունեությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը կերկարաձգվի 6 ամսով։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հանձնաժողովն այդպիսի որոշում է կայացրել դռնփակ նիստի ժամանակ՝ ամփոփելով արդյունքները, իսկ արդեն մայիսի 5-ին գումարվող ԱԺ հերթական նստաշրջանին այդ հարցը ևս կքննարկվի։ Նշենք, որ յուրաքանչյուր քննիչ հանձնաժողովի գործողության ժամկետ կարելի է երկարաձգել միայն մեկ անգամ, որից հետո պետք է արդեն զեկույց ներկայացնել արդյունքների մասին։ Նկատենք, որ գոյության այս ամիսների ընթացքում հանձնաժողովը միայն երկու նիստ է անցկացրել։ Ամեն դեպքում ԱԺ պաշտոնական կայքի տվյալներն են այդ մասին խոսում։ Ընդ որում, հունվարի 24-ին աշխատակարգ են սահմանել, մարտի 2-ին քննարկել պաշտոնյաների հրավիրման հարց, իսկ երեկ էլ հավաքվել, որոշել են երկարացնել գործողության ժամկետը։ Եվ արձանագրության մեջ հանդիպում ենք այսպիսի արտահայտության․ «աշխատանքի բաշխում՝ հանձնաժողովի աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով»: Ստացվում է՝ իրենք ևս ընդունում են, որ անարդյունավետ է եղել այս ամիսների աշխատանքը։ Հավելենք, որ հանձնաժողովի նախագահը ԲՀԿ-ական Արտյոմ Ծառուկյանն է»։ Մանրամասները՝ թերթի համարում։ |

«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
5721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
9521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
7721:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
9921:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
16421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
8321:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
13220:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
10820:35
