«Ամիսներ առաջ նույն անձինք նրան հրապարակային սպառնացել են». Գրիգոր Երիցյան
![]() 494 Հինգշաբթի, 30 ապրիլի, 2020 թ., 09:20 Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ալեն Սիմոնյանի հետ կատարվածը որևէ արդարացում չունի: Դեռ ամիսներ առաջ նույն անձինք նրան հրապարակային սպառնացել են, որ եթե ադեկվադների անունը ևս մեկ անգամ տա, «երանի կտա Արթուր Իսպիրյանին և Գրիգոր Երիցյանին»: Վերջին երկու տարիներին այս խմբավորումը նույն վարքագիծն է դրսևորել իմ և իմ գործընկերների նկատմամբ՝ ամենավերջին վիրավորանքներից մինչև սպառնալիքներ: Իրավապահ մարմինները, սակայն, դրանք բավարար չեն համարել որևէ պատասխանատվության ենթարկելու համար: Արդեն 1 տարի է, ինչ դատարանը քննում է իմ հայցն ըննդեմ Արթուր Դանիելյանի և Կոնստանտին Տեր-Նակալյանի, բայց փորձը ցույց է տալիս, որ դատական կարգով նման երևույթների դեմ պայքարը երկար է և ապարդյուն: Ժամանակն է, որ ստեղծվեն մարդու արժանապատվությունը և իրավունքները պաշտպանող արդյունավետ իրավական մեխանիզմներ, որպեսզի մարդիկ իրենց արժանապատվությունը պաշտպանելու համար այլ մեթոդների չդիմեն»: |

«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
5721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
9521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
7721:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
9921:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
16421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
8321:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
13220:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
10820:35
