#Brent նավթի գինը գերազանցել է 26 դոլարը
![]() 812 Հինգշաբթի, 30 ապրիլի, 2020 թ., 10:10 Ապրիլի 30-ի առավոտյան առևտրային հարթակներում նավթի գներն աճել են: Լոնդոնյան ICE բորսայում Brent ապրանքանիշի հուլիսյան ֆյուչերսների գինն աճել է ավելի քան 10%-ով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 26,6 դոլարի: Ամերիկյան WTI նավթը Նյու Յորքի առևտրային հարթակում ավելացել է 15,21%-ով՝ հասնելով 17,35 դոլարի մեկ բարելի դիմաց: ԱՄՆ ֆոնդային բորսայում նախօրեին ցուցիչների առուվաճառքներն աճ են ցուցադրել՝ ամերիկյան «Gilead Sciences» բիոդեղագործական ընկերության կողմից մշակված դեղամիջոցի՝ Ռեմդեսիվիրի փորձարկման դրական արդյունքների ֆոնին։ Երևանի ժամանակով 23:30-ի դրությամբ՝ S&P 500 ինդեքսն աճել է 3,15%-ով և կազմել 2953.63 կետ, Dow Jones արդյունաբերական ինդեքսը ավելացել է 2.61%-ով և կազմել 24.729.79 կետ, Nasdaq-ն ավելացել է 3.96%-ով և կազմել 8948.45 կետ: «Gilead Sciences» բիոդեղագործական ընկերության բաժնետոմսերը, որոնք զբաղվում են դեղամիջոցի մշակմամբ, սակարկությունների փակման արդյունքում աճել են 8.28%-ով և այժմ մեկ բաժնետոմսի արժեքը կազմում է 84,88 դոլար: |

«Հարգելի՛ կոռուպցիոներներ և թալանչիներ, տոններդ շնորհավոր»․ Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
232Երեկ, 11:06
Նավթի մատակարարումները Սլովակիա՝ «Դրուժբա» խողովակաշարով վերսկսվել են
62523.04.2026, 15:11
Իրանն առաջին անգամ եկամուտ է ստացել Հորմուզի նեղուցով անցնող նավերից գանձվող վճարներից
63923.04.2026, 14:03
ԱՄՆ-ն կասեցրել է Իրաքին կանխիկ դոլարների մատակարարումը
109422.04.2026, 23:44
Եվրոմիությունը հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթը
73522.04.2026, 20:03
«ԵՄ դեսպանները հավանություն են տվել Ուկրաինային վարկ տրամադրելուն և ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթին»․ #Reuters
95522.04.2026, 16:14
«ԵՄ-ին անդամակցելու դեպքում Հայաստանը կկորցնի իր ՀՆԱ-ի առնվազն 23%-ը»․ Ալեքսեյ Շևցով
58022.04.2026, 12:45
Ռուսաստանը կդադարեցնի ղազախական նավթի տարանցումը դեպի Գերմանիա «Դրուժբա» խողովակաշարով
104822.04.2026, 00:13
