Ջազի միջազգային օրը՝ Հայաստանի ջազ կատարողների և կուբացի դաշնակահարի մասնակցությամբ

Ջազի հայկական ասոցիացիան 2019 թվականին Ջազի միջազգային օրը Երևանում տոնեց Հայաստանի ջազ կարատողների և կուբացի հանրահոչակ դաշնակահար՝ Գոնսալո Ռուբալկաբայի մասնակցությամբ, իսկ այս տարի սիրված և սպասված տոնը կնվշի առցանց հարթակում՝ յուրօրինակ երաժշտական կատարումներով:
Ապրիլի 30-ին առցանց հարթակում կայանալիք համերգին մասնակցելու են Լուսինե Սարգսյանը, Կարեն Գրիգորյան տրիոն, «Նոր կվինտետ»-ը, Ռաֆայել Պետրոսյան տրիոն, Վահագն Հայրապետյան ջազ տրիոն, Արմեն Հյուսնունց կվարտետը, «Birds»-ը և Լևոն Մալխասյանը:
2011 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի ընդունած բանաձևի համաձայն՝ 2012 թվականից ապրիլի 30-ը նշվում է որպես Ջազի միջազգային օր:
Ջազն ի հայտ է եկել 19-րդ դարի վերջին 20-րդ դարի սկզբին, որպես աֆրիկյան և եվրոպական մշակույթների սինթեզ: Այսօր էլ շարունակում է մնալ երաժշտական արվեստի բացառիկ ձև՝ միավորելով ազգերին, վերացնում սահմանները մարդկանց և պետությունների միջև:
Ջազը՝ ազատություն խորհրդանշող երաժշտություն է, որը խոսում է հենց այդ լեզվով և առանձնահատուկ նշանակություն ունի մշակութային, աշխարհի համար:


Արցախի մասին «Տնից լավ տեղ չկա» վավերագրական ֆիլմն ընդգրկվել է «Օսկարի» հավակնորդների ցանկում
4311:18
«ԿինոՄոսկվա»-ն արդարանում է և խոստանում առավել հետևողական լինել
27026.11.2026, 20:42
Tidal-ը կարգելի ամբողջությամբ արհեստական բանականությամբ ստեղծված երաժշտությունը
99525.11.2026, 22:13
«Ադրբեջանի լոբբիստները կարողացել են ՌԴ-ում կինոթատրոններից հանել տալ հայ հերոսի մասին ֆիլմի ցուցադրումը». Սյուզի Բադոյան
47124.11.2026, 23:48
Նախապատրաստվում է «Վիշապաքարերը և Տիրինկատարի հնավայրը» հայտ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության հիմնական ցանկում ընդգրկելու նպատակով
47524.11.2026, 19:18
«Արցախի դարավոր սրբությունների հետ ի՞նչ է լինելու»․ Սամվել դպիր Գրիգորյան
41324.11.2026, 15:42
«Քահանայական ձեռնադրությունը՝ եկեղեցու յոթ սուրբ խորհուրդներից մեկը». Սամվել դպիր Գրիգորյան
52023.11.2026, 00:24
Հայաստանի պատմության թանգարանն ու Աթենքի ազգային հնագիտական թանգարանը համատեղ ցուցահանդեսներ կիրականացնեն
48423.11.2026, 00:12