«Հաղորդում եմ ներկայացրել ՀՀ դատախազություն». Անի Սամսոնյան
![]() 337 Հինգշաբթի, 30 ապրիլի, 2020 թ., 14:45 ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինքնադատաստանը ծնելու է ինքնադատաստան Այսօր հաղորդում եմ ներկայացրել ՀՀ դատախազություն «Հեղափոխության պահապաններ» անունը կրող խմբի անդամ Հայկ Ստեփանյանի կողմից իր ֆեյսբուքյան օգտահաշվի միջոցով ՀՀ Ազգային ժողովի երրորդ ընդդիմադիր քաղաքական ուժի՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության և դրա Կառավարման խորհրդի ղեկավար և համանուն խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի նկատմամբ հրապարակային սպառնալիքներ և բռնության կոչեր հնչեցնելու համար։ Միաժամանակ հարցում եմ ուղարկել Քննչական կոմիտե՝ տեղեկանալու, թե ինչ ընթացքում է գտնվում նախորդ հաղորդումս, որը կցել էին այդ խմբի կողմից քաղաքացուն ինքնադատաստանի ենթարկելու փաստի վերաբերյալ քննվող քրեական գործին։ Եվս մեկ անգամ նշեմ՝ իրավական պետությունում ինքնադատաստանը տեղ չունի և եթե իրավապահ մարմինները բավարար լուրջ մոտեցում չցուցաբերեն այս երևույթի նկատմամբ և դրա պատասխանատուները չպատժվեն, ապա հավատացած եղեք, որ դա հանգեցնելու է հասարակության, ինչպես նաև պետության ներքին անվտանգության լուրջ սպառնալիքի»։ |

«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
2923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
9423:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
3723:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
16922:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
12721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
14221:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
14021:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
13621:18
