Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

Գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին

Գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
281
Հինգշաբթի, 30 ապրիլի, 2020 թ., 17:10

Ալեն Սիմոնյանի դեպքի առիթով գործը փոխանցվել է ՀՔԾ-ին:
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասով քրեադատավարական գործընթացն արդեն սկսվել է: Այդ մասին ապրիլի 30-ին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: «Անձինք հաղորդումներ են տվել ոստիկանության բաժնում: Իմ կողմից արդեն հանձնարարվել է, որպեսզի իրենք նյութերը փոխանցեն ՀՔԾ, և հետագա դտավարական ընթացքը կտրվի ՀՔԾ-ին: Այսօրվանից այդ նյութերի նախապատրաստությունը կշարունակվի ՀՔԾ վարույթում»,- ասաց Ա. Դավթյանը: