Ֆրանսիայի ՀՆԱ-ն առաջին եռամսյակում ընկել է ռեկորդային 5,8%-ով

Ֆրանսիայի եռամսյակային համախառն ներքին արդյունքը, նախորդ եռամսյակի հետ համեմատած, ընկել է 5,8%-ով, հայտնում է Insee-ն, որը զբաղվում է Ֆրանսիայի պաշտոնական վիճակագրական տվյալների հաշվարկով և վերլուծությամբ: Այս ցուցանիշները դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում ՀՆԱ-ի անկման ամենամեծ ցուցանիշն է:
Trading Economics-ի կողմից հարցված վերլուծաբաններն ակնկալում էին 3,5% անկում:
Ըստ Insee-ի տվյալների՝ առաջին եռամսյակում Ֆրանսիայում սպառողական ծախսերը նախորդ եռամսյակի հետ համեմատ նվազել են 6,1%-ով, իսկ պետական ծախսերը նվազել են 2,4%-ով:
Հունվար-մարտ ամիսներին Ֆրանսիայի արտահանման ծավալները 2019 թվականի չորրորդ եռամսյակի հետ համեմատ նվազել է 6,5% -ով, ներմուծման ծավալը նվազել է 5,9% -ով:
Ֆրանսիան տնտեսական ցուցանիշներով եվրոգոտում զբաղեցնում է 2-րդ տեղը:

«Հայաստանի էներգահամակարգի բնականոն աշխատանքը կախված կլինի Ադրբեջանում ընդունվող որոշումներից»․ Վահե Դավթյան
14501:06
«Ըստ տեղեկությունների՝ Հրազդանի ՀԷԿ-ից օրական մեկ ժամ հոսանք է բաց թողնվում դեպի Թուրքիա»․ Կարապետ Պողոսյան
194Երեկ, 14:00
«246 անգամ անհամաչափ առևտուր. ո՞ւմ է ձեռնտու «խաղաղությունը»». Սուրեն Սուրենյանց
36922.11.2026, 19:24
«Այո, 4 հոգանոց ընտանիքի մեկ օրվա սննդի վրա մոտ 15 հազար է ծախսվում». Կարեն Վրթանեսյան
71019.11.2026, 20:54
«Գազի գնի 10%-ով թանկացումը բերելու է 0,6% գնաճ»․ Մարտին Գալստյան (տեսանյութ)
67219.11.2026, 16:42
Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
263116.11.2026, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
186315.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
94514.11.2026, 09:18