«Ովքեր ունեն հնարավորություն ու չեն վճարում՝ ամոթ է». վարչապետ
![]() 288 Հինգշաբթի, 30 ապրիլի, 2020 թ., 19:45 «Պիտի խնդրեմ, որ այս պահից սկսած բոլորը վերադառնան նույն ռեժիմին և վճարեն իրենց կոմունալ վարձերը»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով՝ այս տարվա ապրիլի տվյալներով՝ 2600 ընտանիքի հոսանք է անջատվել, սակայն 2019-ի ապրիլին մոտավորապես 5000 անջատում է եղել. «Այսօր մեր անջատումներն ավելի քիչ են, քան՝ 2019-ի ապրիլին: Այս կոմունալ ծախսերի ծրագրերով մենք քանի որ հիմա ոչ թե առաջնորդվում ենք մարդու սոցիալական նույնականացմամբ, այլ առաջնորդվում ենք ծախսած էլեկտրական էներգիայի և գազի սպառման չափով, մենք ակամա օգնում ենք այն մարդկանց, ովքեր դրա կարիքը չունեն: Այս ամենի արդյունքում եկել ենք մի որոշման և խնդրանքի. սիրելի՛ հայրենակիցներ, նրանք, ովքեր չունեն այդ աջակցության կարիքը և իրենց բաժանորդային հաշիվներին, միևնույն է, այդ գումարները նստելու է, ուղղակի կոչ ենք անում ձեր խղճի մտոք այդ նույն չափով ձեր գրպանից փոխանցում արեք կորոնավիրուսի դեմ պայքարի հիմնադրամին: Այսինքն՝ եթե դուք սոցիալական խնդիր չունեք, բայց 11-րդ, 12-րդ և 16-րդ ծրագրերով ստացել եք աջակցություն, էդ նույն չափով փոխանցում արեք հիմնադրամին: Բացի այդ՝ մի գաղտնիք ասեմ, մեր մեջ մնա. այն մարդիկ, որոնց անուն, ազգանուններով գիտեմ, ովքեր սոցիալական խնդիր չունեն, իրենց մեջ էլ կան բազմաթիվ մարդիկ, ովքեր պարտք ունեն այսօրվա դրությամբ, խնդրում եմ ձեզ, գնացեք և վճարեք ձեր վարձերը, որովհետև դուք հնարավորություն ունենալով հանդերձ չվճարելով, պրոբլմներ ստեղծեցիք նրանց համար, ովքեր չունեն հնարավորությունը: Կոչ եմ անում, որ րոպե առաջ վճարեք կոմունալ վարձերը, ամոթ է: Խոսքը նրանց մասին է, ովքեր ունեն հնարավորություն ու չեն վճարում»,- ասել է նա: Մանրամասները՝ տեսանյութում:
«Ովքեր ունեն հնարավորություն ու չեն վճարում, կոչ եմ անում րոպե առաջ վճարել կոմունալները, ամոթ է». վարչապետ |

«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
118Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
155Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
121Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
234Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
228Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
274Երեկ, 20:52
Ձերբակալվել են Լվովում ահաբեկչական հարձակում կազմակերպող անձինք
218Երեկ, 19:30
«Եթե Արամ Զավենիչը Վազգենի չափ ոտքերը պնդացնի, ատամները չի՞ գցելու Նիկոլի կոկորդից». Արգիշտի Կիվիրյան
158Երեկ, 19:06
