Ի՞նչ եղանակ է սպասվում մայիսին
![]() 635 Ուրբաթ, 01 մայիսի, 2020 թ., 09:45 Մայիս ամսվա կանխատեսումը և կլիմայական բնութագիրը Արարատի և Արմավիրի մարզեր, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներ Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +18...+19°C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Ամսվա առաջին տասնoրյակում հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև +8...+10°C, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +28...+30°C (դիտված պատմական նվազագույն ջերմաստիճանը՝ 0...+1°C, առավելագույնը՝ +30...+33°C): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմայի 70-90 տոկոսը (նորման 40-50 մմ): Շիրակի, Գեղարքունիքի մարզեր, Արագածոտնի և Կոտայքի մարզիլեռնային շրջաններ Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +9...+12°C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Ամսվա առաջին տասնoրյակում հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև 0...+3°C, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +20...+24°C (դիտված պատմական նվազագույն ջերմաստիճանը՝ -7...-10°C, առավելագույնը՝ +24...+26°C): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմայի 70-90 տոկոսը (նորման 75-100 մմ): Լոռու մարզ Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +10...+12°C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Ամսվա առաջին տասնoրյակում հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև +2...+5°C, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +23...+25°C (դիտված պատմական նվազագույն ջերմաստիճանը -2...-5°C, առավելագույնը՝ +27...+30°C): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմայի 70-90 տոկոսը (նորման 95-130 մմ): Տավուշի մարզ Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +13...+16°C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Ամսվա առաջին տասնoրյակում հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև +5...+8°C, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +27...+30°C (պատմական նվազագույն ջերմաստիճանը 0...-2°C, առավելագույնը՝ +30...+33°C): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմայի 70-90 տոկոսը (նորման 97-107 մմ)։ Վայոց Ձորի մարզ Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է նախալեռնային շրջաններում +18...+19°C, լեռնային շրջաններում՝ +10...+12°C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Ամսվա առաջին տասնօրյակում հնարավոր է ջերմաստիճանի նվազում գիշերը՝ նախալեռնային շրջաններում մինչև +8...+10°C, լեռնային շրջաններում՝ 0...+3°C, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը նախալեռնային շրջաններում +28...+30°C, լեռնային շրջաններում՝ +20...+25°C (դիտված պատմական նվազագույնը նախալեռնային շրջաններում՝ 0...+2°C, լեռնային շրջաններում՝ -4...-6°C, առավելագույնը նախալեռնային շրջաններում +30...+33°C, լեռնային շրջաններում՝ +20...+23°C): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմայի 70-90 տոկոսը (նորման նախալեռնային շրջաններում՝ 45-60 մմ, լեռնային շրջաններում՝ 95 մմ): Սյունիքի մարզ Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է հովտային շրջաններում +17...+20°C, նախալեռնային շրջաններում՝ +11...+12°C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Ամսվա առաջին տասնօրյակում հնարավոր է ջերմաստիճանի նվազում գիշերը՝ հովտային շրջաններում մինչև +8...+11°C, նախալեռնային շրջաններում՝ +3...+6°C, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը հովտային շրջաններում +30...+33°C, նախալեռնային շրջաններում՝ +24...+27°C (դիտված պատմական նվազագույնը հովտային շրջաններում՝ 0...+3°C, նախալեռնային շրջաններում՝ -2...-5°C, առավելագույնը հովտային շրջաններում +33...+35°C, նախալեռնային շրջաններում՝ +27...+30°C): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմայի 70-90 տոկոսը (նորման հովտային շրջաններում՝ 49-96 մմ, նախալեռնային շրջաններում՝ 69-112 մմ): Երևան քաղաք Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +18...+19°C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Ամսվա առաջին տասնoրյակում հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև +8...+10°C, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +28...+30°C (դիտված պատմական նվազագույն ջերմաստիճանը՝ 0...+2°C, առավելագույնը՝ +32...+33°C): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմայի 70-90 տոկոսը (նորման 45-60 մմ): |

Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
10822:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
9121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
12521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
11521:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
12321:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
18421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
9621:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
15320:48
