Նավթի գներն աճել են` ՕՊԵԿ+ նոր գործարքի ուժի մեջ մտնելուց հետո
![]() 882 Ուրբաթ, 01 մայիսի, 2020 թ., 11:15 Նավթի գները բարձրացել են նավթ արտահանող երկրների կազմակերպության (ՕՊԵԿ+)՝ մայիսի 1-ից նոր գործարքի ուժի մեջ մտնելուց հետո։ Համաձայն դրա՝ նավթի արդյունահանումն օրական նվազելու է գրեթե 10 միլիոն բարելով: Երևանի ժամանակով 09:08-ին, Brent տեսակի նավթի հուլիս ամսվա ֆյուչերնսներն ավելացել են 2,3%-ով և կազմել 27.09 դոլար։ Առավելագույն արժեքը կազմել է 27,7 դոլար։ WTI տեսակի նավթի հունիս ամսվա ֆյուչերսներն ավելացել են 3.2%-ով և կազմել 19,46 դոլար: ՕՊԵԿ+ երկրների կողմից նախատեսվում է նավթի արդյունահանումն ընդհանուր նվազեցնել օրական 9,7 միլիոն բարելով, որը պատմության մեջ ռեկորդային անկում է: Գործարքի ընթացքում (մինչև 2022 թվականի մայիս) երկրներն աստիճանաբար կավելացնեն արդյունահանումը։ Ամենամեծ կրճատումը կտևի ընդամենը երկու ամիս, որից հետո՝ 2020 թվականի հուլիսից, նվազեցումը կկազմի օրական 7,7 միլիոն բարել, իսկ հունվարի 1-ից՝ օրական 5,8 միլիոն բարել: |

«Հարգելի՛ կոռուպցիոներներ և թալանչիներ, տոններդ շնորհավոր»․ Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
232Երեկ, 11:06
Նավթի մատակարարումները Սլովակիա՝ «Դրուժբա» խողովակաշարով վերսկսվել են
62523.04.2026, 15:11
Իրանն առաջին անգամ եկամուտ է ստացել Հորմուզի նեղուցով անցնող նավերից գանձվող վճարներից
63923.04.2026, 14:03
ԱՄՆ-ն կասեցրել է Իրաքին կանխիկ դոլարների մատակարարումը
109422.04.2026, 23:44
Եվրոմիությունը հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթը
73522.04.2026, 20:03
«ԵՄ դեսպանները հավանություն են տվել Ուկրաինային վարկ տրամադրելուն և ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթին»․ #Reuters
95522.04.2026, 16:14
«ԵՄ-ին անդամակցելու դեպքում Հայաստանը կկորցնի իր ՀՆԱ-ի առնվազն 23%-ը»․ Ալեքսեյ Շևցով
58022.04.2026, 12:45
Ռուսաստանը կդադարեցնի ղազախական նավթի տարանցումը դեպի Գերմանիա «Դրուժբա» խողովակաշարով
104822.04.2026, 00:13
