«Նամակ ստացա, որ ինձ հեռացնում են հիմնադրամից». Մեսրոպ Մանուկյան

«Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» հոգաբարձուների խորհրդի անդամ Մեսրոպ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Տեղյակ եք, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց մի քանի ամիս անց, որպես «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» հոգաբարձուների խորհրդի անդամ, առաջինը բարձրաձայնեցի, որ վարչապետի կողմի հայտարարված թվերը հիմնադրամում չեն արտահայտվում. դրանք կամ յուրացվում են, կամ՝ թերհավաքագրվում. այդ տենդենցը գնալով խորանում էր, որևէ քայլ չէր ձեռնարկվում, իմ շարունակական բարձրաձայնումները նախկինի պես մնում էին՝ «ձայն բարբառոյ յանապատի»՝ իշխանություններին համար դառնալով այլևս խիստ անհաճո:
Ի դեպ, այս ամենին զուգահեռ՝ հիմնադրամը նաև ինն ամիս շարունակ նիստ չի գումարում: Առ ժամանակ առաջ նամակ ստացա, որ ինձ հեռացնում են հիմնադրամից, խնդրեցի՝ հարցին իրավական կարգավորում տալ և ինձ ներկայացնել իրավական հիմքը, որովհետև ընտրվել եմ հինգ տարի ժամկետով:
Հ. Գ.Ստացվում է, որ իշխանությունները՝ գումարների անհամապատասխանության մասին բարձրաձայնողներից փորձում է անպայման ազատվել՝ այս կամ այն պատրվակով հեռացնելով նրանց հիմնադրամից...»:

Եվրոպական դատարանը հրապարակել է Ապրիլյան 4-օրյա պատերազմի գործերով առաջին վճիռը
816:36
«Փաշինյանը պարտվել է բարոյահոգեբանական դաշտում»․ Տաթևիկ Հայրապետյան
2116:24
Բագրատ Սրբազանի և մյուսների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
3815:00
Կարեն Սարգսյանը որոնվում է որպես անհետ կորած (տեսանյութ)
5314:42
«Պարզ է՝ 100 տոկոս ձայն չպիտի ունենանք, բայց որևէ մեկն էլ չպիտի գնի մարդկանց»․ Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
4814:30
«ԱԱԾ աշխատակիցը կարա որոշի՝ ցանկացած բան արտահոսի կամ չարտահոսի». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
6213:54
«Ասում եք՝ ընդդիմությանը ընտրածների 70 տոկոսը ընտրակաշառք է վերցրել․ գնալու եք նրանց բանտերը լցնելո՞վ»․ լրագրողը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
7113:30
Փամբակ գետից հանում են մահաբեր խողովակը (տեսանյութ)
6413:06