«Նիկոլը դարձավ այն ղեկավարը, որի դեմ ինքը պայքարում էր 20 տարուց ավելի»․ Ռուբեն Մխիթարյան

Գյումրիի ավագանու անդամ Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան եթերում ասում է․ «Ընդդիմությունն իշխանություններին մեղադրում է, որ կեղծել են ընտրությունները և ներկայացնում է դա փաստող բազմաթիվ տվյալներ։ Իշխանությունն էլ ասում է, որ ընդդիմությունն է կեղծել ընտրությունները՝ ընտրակաշառքի միջոցով։ Իրեն ողջամիտ, ժողովրդավար պետություն համարող երկիրը, հասարակությունը, քաղաքական կուսակցություններն այս դեպքում պետք է դիմեին Սահմանադրական դատարան, ներկայացնեին փաստերը, ՍԴ-ն էլ ուսումնասիրով փաստերը պետք է անվավեր ճանաչեր և նշանակեր նոր ընտրություններ։ Իսկ ի՞նչ ենք տեսնում դրա փոխարեն․ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ ընդդիմությունը կեղծել է ընտրությունները, բայց ես ստանձնելու եմ վարչապետի պաշտոնը ու բոլորին բռնելու եմ, նստցնելու եմ, ունեզրկելու եմ։ Ընդդիմությունն էլ ասում է՝ ճիշտ է, ընտրությունները կեղծված են, բայց մենք գնալու ենք ԱԺ աշխատելու կեղծված ընտրություններով հավաքված ԱԺ-ում որպես պատգամավոր, որպեսզի փորձենք վերադաստիարականեք Նիկոլին։ Բոլորը ասում են, որ կեղծված են ընտրությունները, բայց ընդունում են այս իրականությունը և փորձում են իրենց կյանքը դասավորել այս իրականության մեջ։
Իսկ իրականում 2026թ․ հունիսի 7-ին ավարտվեց Նիկոլ Փաշինյանի հեղափոխությունը, ավարտվեց ամենաանփառունակ կերպով, որովհետև Նիկոլը դարձավ այն ղեկավարը, որի դեմ ինքը պայքարում էր 20 տարուց ավելին․ Նիկոլը կեղծեց ընտրությունները՝ վերարտադրվելու համար, և պատրաստվում է ստանձնել վարչապետի պաշտոնը։ Նա այլևս ոչ մի բանում չի կարող մեղադրել 3 նախկին ղեկավարներին, որոնց հիմնական մեղադրանքը՝ նրա կողմից հնչեցվող, երբեք արդար ընտրություններ չկազմակերպելն է։
Նիկելը կեղծեց ընտրությունները, ավարտվեց թավշյա հեղափոխությունը»։

«Ընտրությունների արդյունքը ժողովուրդն է որոշում, ոչ թե Վահագն Հովակիմյանը՝ իր գրիչով»․ Իվետա Տոնոյան
115:42
Արարատ Միրզոյանը ԵՄ երկրներին հորդորել է արագացնել ՀՀ-ին աջակցելու քայլերը
2815:24
«Նիկոլը դարձավ այն ղեկավարը, որի դեմ ինքը պայքարում էր 20 տարուց ավելի»․ Ռուբեն Մխիթարյան (տեսանյութ)
2815:18
«Թույլ չենք տալու հայ ժողովրդի տապալումը»․ Սամվել Կարապետյանի հարցազրույցը՝ ԶԼՄ ղեկավարներին (տեսանյութ)
3515:12
«Տեղի է ունենում անցումը հիբրիդայինից՝ դասական ավտորիտարիզմի»․ Հակոբ Բադալյան
3415:06
«Յուրաքանչյուր արևմտյան ադրբեջանցի իրավունք ունի վերադառնալ իր նախնիների հողերը»․ Ասկերով
7314:36
«Համախմբումը վաղուց է տեղի ունեցել․ չէին հայտարարում, որ ժողովրդի տրամադրությունը չընկնի»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5314:18
«Թուրքիայի գործարարների հետ քննարկումներ են եղել»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5314:12