«Իրանը ցույց տվեց՝ բանակցություններում ուժեղ են նրանք, ովքեր գալիս են իրենց պետության պաշտպանված շահերով»․ Հենրիխ Դանիելյան

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հենրիխ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Վերջին զարգացումները ևս մեկ անգամ հաստատեցին մի պարզ քաղաքական իրողություն․ միջազգային հարաբերություններում հաջողության են հասնում այն պետությունները, որոնք ունեն հստակ ազգային օրակարգ, քաղաքական կամք և պատրաստակամություն՝ մինչև վերջ պաշտպանելու իրենց պետական շահերը։
Ինչպես բազմիցս նշել եմ, Իրանի պարագայում ակնհայտ դարձավ, որ ճնշումների, սպառնալիքների և ուժի կիրառման միջոցով հնարավոր չէ կոտրել այն պետությանը, որը գործում է սեփական ռազմավարական շահերի տրամաբանությամբ և չի հրաժարվում իր դիրքորոշումներից։
Իրանը ցույց տվեց, որ բանակցություններում ուժեղ են ոչ թե նրանք, ովքեր ամենաշատն են խոսում խաղաղությունից, այլ նրանք, ովքեր բանակցությունների սեղանի շուրջ գալիս են իրենց պետության պաշտպանված շահերով, քաղաքական կամքով և ազգային արժանապատվությամբ։
Սա միայն Իրանի մասին չէ։
Սա քաղաքական կարևոր դաս է բոլոր պետությունների համար․
Ազգային շահերը չեն պաշտպանվում հայտարարություններով։
Պետական շահերը չեն սպասարկվում զիջումների անվերջ շղթայով։
Իսկ հարգանքը միջազգային հարաբերություններում չի տրվում՝ այն վաստակվում է։
Վերջնարդյունքում Իրանը ցույց տվեց, որ սեփական ժողովրդի և պետության շահերի համար հետևողական պայքարը ոչ միայն դիմադրության, այլև քաղաքական արդյունք ստանալու ճանապարհ է։
Միջազգային քաղաքականության մեջ առավելությունը հաճախ պատկանում է ոչ թե ամենահզորին, այլ նրան, ով առավել հաստատակամ է իր ազգային շահերը պաշտպանելու հարցում»։

«Սա պատմական փաստաթուղթ է»․ Փեզեշքիան
4216:16
«Եվրոպացիներին վաճառեց հակառուսականությունը, ամերիկացիների համար բացեց Սյունիքի դարպասը»․ Սամվել Կարապետյան
1716:12
«Ով թեկուզ 100 դոլար բաժանել է, նա նիկոլ է»․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)
3216:00
«Մենք պայքարում ենք մեխանիզմի դեմ. իմաստ չկա պայքարել Փաշինյան մարդու դեմ»․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)
2915:54
«Իրանը ցույց տվեց՝ բանակցություններում ուժեղ են նրանք, ովքեր գալիս են իրենց պետության պաշտպանված շահերով»․ Հենրիխ Դանիելյան
3015:48
«Ընտրությունների արդյունքը ժողովուրդն է որոշում, ոչ թե Վահագն Հովակիմյանը՝ իր գրիչով»․ Իվետա Տոնոյան
3615:42
Արարատ Միրզոյանը ԵՄ երկրներին հորդորել է արագացնել ՀՀ-ին աջակցելու քայլերը
4315:24
«Նիկոլը դարձավ այն ղեկավարը, որի դեմ ինքը պայքարում էր 20 տարուց ավելի»․ Ռուբեն Մխիթարյան (տեսանյութ)
4215:18