Հինգշաբթի, 18 հունիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +23 °C

«Տեղի է ունենում անցումը հիբրիդայինից՝ դասական ավտորիտարիզմի»․ Հակոբ Բադալյան

«Տեղի է ունենում անցումը հիբրիդայինից՝ դասական ավտորիտարիզմի»․ Հակոբ Բադալյան
39
Այսօր, 15:06

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ըստ Նիկոլ Փաշինյանի «տրամաբանության», բժիշկն իրավունք ունի որոշելու՝ իր բուժառուի ախտորոշումն ու հիվանդության պատմությունը փակցնի՞ տվյալ բուժառուի շենքի բակում, կամ առավոտյան որեւէ թերթում, թե՞ ոչ:
Ընդ որում, սա պարզապես հիպոթետիկ դիտարկում չէ: Եթե ԱԱԾ աշխատակցին փաստորեն «տրվում» է իր տրամադրած ինֆորմացիան դուրս հանել չհանելու իրավունք, ապա համարեք, որ բժիշկներին եւս այդ իրավունքը տրված է, եւ վաղը, ըստ իշխող ուժի անհրաժեշտության՝ կարող են հանրայնացվել այս կամ այն քաղաքական կամ հասարակական գործչի առողջական տվյալները:
Սա այլ բան չէ, քան հենց ախտորոշում, թե ուր է գլորվում Հայաստանի հանրապետությունը: Ես առիթ ունեցել եմ բնորոշելու, որ հիբրիդային ժողովրդավարությունից Հայաստանը անցում կատարեց հիբրիդային ավտորիտարիզմի: Այժմ տեղի է ունենում անցումը հիբրիդայինից՝ դասական ավտորիտարիզմի»:

Աղբյուրը`   Հակոբ Բադալյան