Հինգշաբթի, 18 հունիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +23 °C

«Եվրոպացիներին վաճառեց հակառուսականությունը, ամերիկացիների համար բացեց Սյունիքի դարպասը»․ Սամվել Կարապետյան

«Եվրոպացիներին վաճառեց հակառուսականությունը, ամերիկացիների համար բացեց Սյունիքի դարպասը»․ Սամվել Կարապետյան
40
Այսօր, 16:12

«Ռուսաստանը մինչև հիմա մեզ վերաբերում էր որպես դաշնակից պետություն և համբերությամբ նայում էր մեր արած բոլոր հակառուսական փոքր քայլերին։ Այս ընտրություններով Ռուսաստանը ստացավ հնարավորություն՝ իր ուժը ցույց տալու, և մենք տեսնում ենք, որ այդ պրոցեսը սկսել է։ Մենք չպետք է թույլ տայինք՝ Հայաստանը դարձնել հակառուսական կենտրոն»,- ԶԼՄ ղեկավարների հետ հարցազրույցի ժամանակ ասել է «Ուժեղ Հայաստան»-ի առաջնորդ Սամվել Կարապետյանը։ «Փաշինյանը եվրոպացիներին կարողացավ վաճառել հակառուսականությունը, ես չեմ հավատում, որ եվրոպական մի երկրի, կամ եվրոպական որևէ արժեքների մեջ ինքը տեղավորվում է, բայց ինքը, հասկանալով ստեղծված իրավիճակը Ռուսատանի և այդ պետությունների միջև, կարողացավ վաճառել հակառուսականությունը եվրոպացիներին, ամերիկացիներին բոլորս գիտենք ինչը վաճառեց․ բացեց Սյունիքի դարպասը։ Բոլորս լսում էինք Ադրբեջանի ղեկավարության հայտարությունները, բոլորս հասկանում ենք, որ դա ընդամենը միջանցք է։ Բայց քանի որ դա ստորագրվել է ԱՄՆ նախագահի ներկայությամբ՝ ստիպված լռում են այս ապօրինությունների մասին, ինչը շատ վտանգավոր է»,- նշել է նա։