«Ով թեկուզ 100 դոլար բաժանել է, նա նիկոլ է»․ Սամվել Կարապետյան

«Շատ կարևոր հարց պետք է դնի խորհուրդն իր առջև՝ ազատ արձակել քաղբանտարկյալներին»,- այս մասին լրատվամիջոցների ղեկավարներին տված հարցազրույցում նշեց «Ուժեղ Հայաստան» կուակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը՝ խոսելով հետընտրական կոալիցիա և համակարգող խորհուրդ ստեղծելու մասին։
Անդրադառնալով ընտրական պրոցեսում իշխանության գործողություններին՝ Կարապետյանն ընդգծեց․ «Հորինեցին ընտրակաշառքների թեման, որպեսզի իրենք հանգիստ բաժանեն պետության բյուջեով ընտրակաշառքներ։ Բոլորս հասկանում ենք՝ ինչի համար մոլորված մարդիկ ձայն տվեցին Փաշինյանին․․․ Հիմնական պատճառը, որ իրենց ձայն են տվել, դա ընտրակաշառքն է։ Այն, ինչը հայտարարվեց, տեսանք, իսկ ինչը չհայտարարվեց․ այդ պետական մակարդակով ընտրակաշառքները, սա էր իրեն ձայն բերում, ուրիշ ինչի՞ դիմաց պիտի հայ մարդը Փաշինյանին ձայն տա, այս երկրին այսքան չարիք բերած մարդն ինչի՞ դիմաց պետք է քվե ստանա․․․ Իրենք հորինեցին մի քանի թեզեր, ես մեր ուժի կողմից վստահ ասում եմ՝ չի եղել ոչ մի դեպք, նույնիսկ կարող եմ ասել՝ ով մեր ուժի կողմից թեկուզ 100 դոլար ընտրակաշառք բաժանել է, նա նիկոլ է, այսինքն»։
Դիտարկմանը, որ ձայնագրություններ են հրապարակվել, Կարապետյանն արձագանքեց․ «Կոնտեքստից ինչ-որ բաներ կտրում, գցում են։ Մեր ուժից մոտ 760 մարդ է ձերբակալվել, կալանավորվել է ընդամենը 103 մարդ, պրոցեսը շարունակվում է, կանգ չեն առնում, իրենք իրենց արածները փորձում են ծածկել դրանով»։

«ԲՀԿ-ն անցել է 4 տոկոսի շեմը, ապօրինի լուծում տվեցին, դիմել ենք ՍԴ»․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)
1516:42
«Սա պատմական փաստաթուղթ է»․ Փեզեշքիան
7416:16
«Եվրոպացիներին վաճառեց հակառուսականությունը, ամերիկացիների համար բացեց Սյունիքի դարպասը»․ Սամվել Կարապետյան
3716:12
«Ով թեկուզ 100 դոլար բաժանել է, նա նիկոլ է»․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)
3916:00
«Մենք պայքարում ենք մեխանիզմի դեմ. իմաստ չկա պայքարել Փաշինյան մարդու դեմ»․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)
3715:54
«Իրանը ցույց տվեց՝ բանակցություններում ուժեղ են նրանք, ովքեր գալիս են իրենց պետության պաշտպանված շահերով»․ Հենրիխ Դանիելյան
3815:48
«Ընտրությունների արդյունքը ժողովուրդն է որոշում, ոչ թե Վահագն Հովակիմյանը՝ իր գրիչով»․ Իվետա Տոնոյան
4815:42
Արարատ Միրզոյանը ԵՄ երկրներին հորդորել է արագացնել ՀՀ-ին աջակցելու քայլերը
4715:24