«Մեր ժողովրդի առնվազն մի հսկայական հատված մուսուլմանական արժեհամակարգի կրող է». Նաիրի Բադալյան
![]() 409 Երկուշաբթի, 04 մայիսի, 2020 թ., 02:10 Քաղաքագետ Նաիրի Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանում պետություն չկա ու մեր ժողովուրդը, առնվազն մի մեծ մասով, մուսուլմանական մենթալիտետի կրող է Փաստերը՝ ըստ ԶԼՄ-ների (դեռ որ չհերքված) - Գավառի հիվանդանոցում քրեական գործով անցնող երկու վիրավոր անձ պահվում/բուժման կուրս են անցնում ոստիկանության ուժեղ հսկողության տակ, - երկրում կորոնավիրուսի կարանտին է և արգելված են մարդկանց մի քանի հոգիանոց կուտակումները և արգելքի կատարման հսկողությունը դրված է ոստիկանության վրա, - մարդկանց շուրջ 500 (!!!) հոգիանոց խումբ, խախտելով կորոնավիրուսի կարանտինը, Նորատուսից մեծ խմբով շարժվում է Գավառ, ճեղքում հիվանդանոցը պահող ոստիկանական շղթան, կտրում քրգործով անցնող և ոստիկանների կողմից իբր պահվող երկու անձանց կոկորդներն ու չնայած տարածքում ոստիկանների խմբվածությանը (չար լեզուներն ասում են՝ երկրի ոստիկանապետի գլխավորությամբ), առանց այդ պահին ձերբակալվելու, հանգիստ հեռանում են: Հետևություններ 1. Հայաստանում չկա պետություն: Իսկ թե ինչու Հայաստանում պետություն չկա, հարցրեք վիզը կտրածներից. պետության կարևորագույն ֆունկցիան մարդկանց իրավունքների ապահովումն է ու իր ինստիտուտներով նրանց կյանքի կազմակերպումն է, իսկ քաղաքացու կյանքի իրավունքի ապահովումն արտադատավարական սպանությունից պետության ամենաբազային պարտավորությունն է: 2. Մեր ժողովրդի առնվազն մի հսկայական հատված ուղղակի մուսուլմանական արժեհամակարգի կրող է: Իսկ թե ինչու, ասեմ. մարդու վիզ կտրելու գնացածները հոգեկան շեղում և սադիստական հակումներ ունեցող 1 անձ չի եղել, նրանք չեն եղել 2 պատահական սադիստներ, 5 պատահական սադիստներ, 10 պատահական սադիստներ: Նրանք, մամուլի տվյալով, եղել են մոտ 500 հոգի: Իսկ 500 հոգին շեղում չէ, 500 հոգին եթե ոչ մի ժողովրդի, ապա առնվազն նրա մի նշանակալի մասի մտածողությունն ու արժեհամակարգն է արդեն: Այս դեպքում՝ մարդ մորթելու մուսուլմանական, վայրի արժեհամակարգ: Հենց որ ոնց պտտում, մենք առաջին քրիստոնյա չէ, առաջին մուսուլման ժողովուրդն ենք ստացվում, Մուհամմեդից էլ հին մուսուլմաններ»: |

Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
10822:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
9121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
12521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
11521:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
12321:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
18421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
9621:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
15320:48
