«Բանականությունն անդառնալիորեն «օտարվել է» Միշիկից». Արմեն Դանիելյան
![]() 268 Երկուշաբթի, 04 մայիսի, 2020 թ., 04:05 ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մաս 1... Երեկ հասարակության «հույզերն ալեկոծած» նախկին թիվ մեկ տնփեսան «փայլատակեց» շանտաժի ու կեղծիքի՝ մինչ օրս չլսված բառախաղով... «Գծերից թռած» սույն բիզնեսմեն-դեսպանն էնքան «անկեղծ էր խոսում», որ քիչ էր մնում «լացս գար», քիչ էր մնում «հավատայի», որ գործ ունենք մի «տարաբախտ հրեշտակի» հետ, որ արդեն չգիտի՝ էլ ի՞նչ անի, որ հայ ժողովուրդը լավ ապրի և հանուն ժողովրդի բարօրության հանգրվանել է «շքեղ բունկերում» և «դասախոսություններ է կարդում» բարոյականության և արդարության մասին... Ու քիչ էր մնում, որ մենք հավատայինք նրա «անկեղծությանն» ու սկսեինք նրա հետ համագործակցել... Բայց երևի թե նա այդպես էլ չի հասկացել, որ յուրաքանչյուր մարդ ունի զգացմունքայնության շեմ, որն անցնելով մարդը, ի վերջո, դադարում է «ընկալել» ու զգալ ցավն ու վտանգը: Նրա համար ամեն ինչը միևնույն է դառնում: Իսկ այդ ցավն ու վտանգը հաղթահարած հասարակությանը՝ Միշիկը, ով նույն ինքն է՝ Սերժի փեսան, այլևս չի կարող կանգնեցնել... Եվ եթե նախկին պալատական թիվ մեկ «ասողին» թվում է, թե իր աներոջ իշխանության տարբեր անմարդկային դրսևորումները հնարավոր է «ներկայացնել» բարու և ազնվության լույսի ներքո, ապա ինքն այլևս Երկիր մոլորակի բնակիչ չէ... Կամ եթե Միշիկին համոզել են, որ իր «քնքուշ ու բարի հեքիաթները» քնից առաջ կարող են ասոցացվել «բարի գիշեր» մաղթանքին և նա ժողովրդի հետ խոսում է «կախարդական լեզվով» և «հեքիաթի» ընթացքում «կյանքի դասեր» տալիս գործող իշխանություններին ու իր աներոջ կողմից աղքատության ծանրագույն շեմին հասցրած ժողովրդին, ուրեմն՝ բանականությունն անդառնալիորեն «օտարվել է» Միշիկից... Եվ որքան էլ, որ փեսա Միշիկի դրամատիկ գործողություններով ու հույզերով լի «հեքիաթը» ծայրից ծայր «բանսարկություն էր», այնուհանդերձ «բացահայտեց» կրիմինալ և դավաճանական հակում ունեցող մանկամիտ «գեներալի» հոգեկերտվածքի ամենաբարձր այլասերվածության մակարդակը... Հ. Գ. Սովորաբար որևէ մեկից ոչինչ չեմ խնդրել, բայց սա բացառիկ խնդրանք է... և փեսա Միշիկին «ծնկաչոք խնդրում եմ» նմանատիպ «դրամատիկ ժանրերով հագեցած հեքիաթները» կարդալ ցերեկային ժամերին, որովհետև որքանով որ հասկացա, նա որոշել է իր մատուցած հեքիաթաթերապիայի ամենահետաքրքիր մասերում դադարեցնել «հեքիաթի» ընթերացանությունը՝ մեզ բոլորիս «այրելով» այն «հուզիչ» ցանկությունից, թե ի՞նչ պատահեց հետո և ի՞նչ է սպասվում իր հեղինակած «հեքիաթի» հերոսներին։ Իսկ քնից առաջ սովորաբար, «հեքիաթները» կամ ինչու չէ, նաև կրիմինալ ժանի պատմությունները պետք է լինեն ավարտուն, առանց «հետին մտքերի», որպեսզի դրանք «չանհանգստացնեն» ունկնդիրների «բարի քունը»... առավել ևս, երբ ձերդ գերազանցությունը մտադիր է հեքիաթաթերապիան դարձնել ամենօրյա արարողակարգ։ Հ. Գ. Ի դեպ, չի բացառվում, որ նման հեքիաթաթերապիայով հանդես գա նաև Մոսկվայի պադվալներում թափառող փեսա Միշիկի հովանավորւթյունը վայելող բեջուռա գևորգ կոստանյանը... Կարծում եմ՝ վերջինս ավելի դրամատիկ կպատմի կրիմինալ ժանրի «հեքիաթները»՝ ժողովրդին զրկելով «անուշ քնից»... Հ. Գ. Ինչպես կասեր դասականը՝ սթափվե՛ք, գժուկներ...»: |

«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
8403:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
143Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
183Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
145Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
301Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
268Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
316Երեկ, 20:52
Ձերբակալվել են Լվովում ահաբեկչական հարձակում կազմակերպող անձինք
243Երեկ, 19:30
