«Կասկածներ կան, որ իշխանությունը կսկսի մանիպուլացնել վարակակիրների ու մահերի թվերը». Հայկ Մարտիրոսյան

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եվ, այնուամենայնիվ, Հայաստանում մահերի թվի աննախադեպ աճ է լինելու: Դա այլևս անհերքելի է:
Ապաշնորհ, թերևս, հանցավոր ապակառավարման արդյունքում ապապետական իշխանությունը դարձյալ պատասխանատվությունը նետեց ժողովրդի ուսերին, ազատեց ինքն իրեն այս փուլի պատասխանատվությունից և գործարկեց տնտեսությունն՝ առանց դրան պատրաստ լինելու: Եվ դրա գինն ավելի ու ավելի մարդկային կյանքեր են լինելու:
Իսկ պատճառը մեկն է՝ չգնալ խելացի, վճռական, ռիսկային, բայց անխուսափելի քայլերի, որոնք մի շարք այլ պետություններ կատարելով համեմատաբար քիչ տնտեսական և մարդկային կյանքերի կորուստներ են ունեցել: Չգնալ այդ հավասարակշռված քայլերին, որովհետև տգիտությունը, հիմարությունն ու մարտնչող մեծամտությունը դա թույլ չեն տալիս հասկանալ և անել:
Հայհոյե՛ք, մեղադրե՛ք նեգատիվիզմի մեջ, ասացե՛ք՝ ինչ ուզում եք: Մեկ ամսից մեր խոսքերի իրականանալուն ականատես կլինենք: Եթե, իհարկե թեստավորումն արվի ու ավելացվի: Կասկածներ կան, որ իշխանությունը կսկսի մանիպուլացնել վարակակիրների, հիվանդների և մահերի թվերը՝ դրանք իրականությունից ցածր ցույց տալու համար:
Այն ինչ կատարվում է Հայաստանում, շատ նման է հանցագործության՝ սեփական ժողովրդի և պետության դեմ: Հասարակական ոչ շատ գիտակից շերտերը դա չեն հասկանում և չեն ըմբռնում, բայց կգա ժամանակ, երբ ըմբռնողներն ու գիտակցողները պատասխանատվության կկանչեն այս իշխանությանը»:

«Վարդանանց ՆԲԿ-ն անաշխատունակության թերթիկ տալու համար ասում է՝ մեռնես էլ, պիտի գաս». Նունիկ Ավետիսյան
174Երեկ, 22:06
«Գյուղական բազմաթիվ ամբուլատորիաներ և ցանցային չհանդիսացող դեղատներ դեռևս չեն ստացել հոկտեմբեր ամսվա ֆինանսավորումը»․ Անուշ Պողոսյան
233Երեկ, 10:54
«Ինչո՞ւ դեղատներում չկան այն դեղերը, որ ամենավատ հիվանդությունների դեպքում մարդիկ իրենց կոտորելով ձեռք են բերում»․ Հարություն Հարությունյան
83516.11.2026, 12:24
«Ավաղ, դեռ շարունակվում է յոդով վանդակների, կարագի, քացախով նասկիների կիրառումը». Արմեն Օհանյան (տեսանյութ)
104013.11.2026, 13:12
«Պետք է վստահ լինել, որ բժշկական գործիքներն անցել են պատշաճ ախտահանում և մանրէազերծում»․ Անուշ Պողոսյան (լուսանկար)
118511.11.2026, 00:42
«Փակվում են տուբերկուլոզի կաբինետները»․ Անուշ Պողոսյան (լուսանկար)
123409.11.2026, 23:36
PJ.2.1-ը ներկայում շրջանառվող COVID-19-ի հարուցիչներից է․ ՀՎԿԱԿ
122009.11.2026, 22:42
«Մի վիրավորեք բժշկական հանրույթի ինտելեկտը». Անուշ Պողոսյան
140006.11.2026, 01:06