«Ցանկանում եմ, որ Կարեն Վարդանյանը հանկարծ չվարակվի կորոնավիրուսային հիվանդությամբ». Արսեն Թորոսյան

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քիչ առաջ աչքովս ընկավ մի այսպիսի վերնագրով հարցազրույց՝ «Կորոնավիրուսը համաշխարհային մեծ բլեֆ է․ եկել է վակցինա ծախելու ժամանակը»:
Հարցազրույցը ԱՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի հետ էր, ով էլ նման և այլ նմանատիպ անհեթեթ պնդումների հեղինակն էր:
Ցավում եմ, որ գիտության և գիտական ապացույցների վրա հիմնված մի ամբողջ ոլորտ կարող է ներկայացված լինել նման մտքեր արտահայտող անձի կողմից ու շատ եմ ցանկանում, որ պարոն Կարեն Վարդանյանը հանկարծ չվարակվի կորոնավիրուսային հիվանդությամբ, քանի որ հաշվի առնելով վերջինիս քրոնիկական հիվանդությունները, չի բացառվում հիվանդության խիստ բացասական ելքը:
Իմ կողմից հարգված լրատվամիջոցին էլ խորհուրդ եմ տալիս, թեմատիկ հարցազրույցների հրավիրել մասնագետների և ոչ թե ցանկացած թեմայի վերաբերյալ «խորը և աշխարհացունց» մտքեր ունեցող անձերի: Դիտումների խնդիր կոնկրետ դուք, կարծես թե չունեք:
Հանրությանը ճշգրիտ տեղեկատվություն տրամադրելը և դրա համար պատասխանատու լինելը միայն կառավարության պարտականությունը չէ:
Հ. Գ. Իսկ միգուցե՞ ես էլ հարցազրույց տամ պիեզոէլեկտրիկների ֆիզիկայի վերաբերյալ»:

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
4407:30
«Ինչի՞ց է կործանվում պետությունը». Ոսկան Սարգսյան
8903:12
«Հայկական քաղաքակրթությունն ստեղծելու համար ոչ Նիկոլն ուղեղ ունի, ոչ էլ ընդդիմությունը». Արգիշտի Կիվիրյան
11501:12
«Վրաստանը հետևողականորեն արդիականացնում է արդեն իսկ գործող հյուսիսային երթուղին». Վահե Դավթյան
11500:24
«Ե՞րբ եք գիտակցելու Նիկոլ Փաշինյանի խաղի կանոնները». Նաիրի Հոխիկյան
129Երեկ, 23:48
«Հայ մարդուն դատում էին հայ մարդկանց հող տալու համար». Կարապետ Պողոսյան
109Երեկ, 23:42
«Վաղը ընդդիմության առաջ դրված է շատ ավելի լուրջ խնդիր, քան կառավարության ծրագրին դեմ քվեարկելը». Վլադիմիր Մարտիրոսյան
101Երեկ, 23:18
«Նիկոլ Փաշինյանի նպատակը զինվորի վրա մեղքը բարդելն է». Ժաննա Ալեքսանյան
104Երեկ, 22:54