Սմարթֆոնների համաշխարհային մատակարարումները ցույց են տվել պատմության մեջ ամենավատ ցուցանիշը

2020 թվականի առաջին եռամսյակում 11.7%-ով նվազել է արտադրողների կողմից վաճառքի հանված սմարթֆոնների քանակը։ IDC ընկերության վերլուծաբանները նշում են, որ անկումը կանխատեսելի էր․ տարվա առաջին եռամսյակում սկսվեց կորոնավիրուսի համավարակը, և Չինաստանում գործարանները դադարեցրեցին արտադրությունը, իսկ աշխարհի բոլոր սմարթֆոնների մոտ մեկ քառորդը արտադրվում է Չինաստանում: Ամենաշատը տուժել է Samsung-ը, որի մատակարարումները նվազել են 19%-ով: Huawei-ի կորուստները համեմատական են, սակայն չինական Vivo-ն և Xiaomi-ն ցույց են տալիս դրական դինամիկա։ Սա բացատրվում է նրանով, որ այս ընկերությունները մեծ հաջողություններ ունեն Հնդկաստանի շուկայում:
Apple-ը կրճատել է մատակարարումներն ընդամենը 0,4%-ով և նույնիսկ մի փոքր ավելացրել է շուկայում իր մասնաբաժինը՝ 12%-ից հասցնելով մինչև 13%: Այս ցուցանիշները կապված են iPhone 11-ի վաճառքի հաջողության հետ:
Համաձայն ՌԴ պետական վիճակագրական ծառայության տվյալների՝ Ռուսաստանում վերջին մեկ շաբաթվա ընթացքում սմարթֆոնների գները նվազել են 0,1%-ով:

«Հայաստանի էներգահամակարգի բնականոն աշխատանքը կախված կլինի Ադրբեջանում ընդունվող որոշումներից»․ Վահե Դավթյան
14501:06
«Ըստ տեղեկությունների՝ Հրազդանի ՀԷԿ-ից օրական մեկ ժամ հոսանք է բաց թողնվում դեպի Թուրքիա»․ Կարապետ Պողոսյան
194Երեկ, 14:00
«246 անգամ անհամաչափ առևտուր. ո՞ւմ է ձեռնտու «խաղաղությունը»». Սուրեն Սուրենյանց
36922.11.2026, 19:24
«Այո, 4 հոգանոց ընտանիքի մեկ օրվա սննդի վրա մոտ 15 հազար է ծախսվում». Կարեն Վրթանեսյան
71019.11.2026, 20:54
«Գազի գնի 10%-ով թանկացումը բերելու է 0,6% գնաճ»․ Մարտին Գալստյան (տեսանյութ)
67219.11.2026, 16:42
Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
263116.11.2026, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
186315.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
94514.11.2026, 09:18