Էդմոն Մարուքյանը դիմել է ՀՀ կառավարությանը
![]() 303 Երկուշաբթի, 04 մայիսի, 2020 թ., 19:15 ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ժամանակավոր հարկային արտոնություններ տնտեսվարողների համար Սիրելի՛ քաղաքացիներ, Տեղեկացնում եմ, որ նախորդ շաբաթվա վերջին գրությամբ դիմել եմ ՀՀ կառավարությանը՝ առաջարկելով համատեղ հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ։ Մասնավորապես, «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից մշակված նախագծով առաջարկվում է լրացում կատարել ՀՀ հարկային օրենսգրքում, որը տնտեսվարողներին թույլ կտա ընթացիկ տարում օգտվել արտոնյալ հարկային ռեժիմից՝ շահութահարկի, դրա կանխավճարների և շրջանառության հարկի մասով։ Առաջարկը բնականաբար կապված է COVID-19-ի համաճարակով ու արտակարգ դրությամբ թելադրված իրավիճակի հետ, որտեղ տնտեսվարողներն ունեն և/կամ ունենալու են իրացվելիության լուրջ խնդիր։ Կառավարությանն առաջարկել ենք նախաձեռնությունը ներկայացնել համահեղինակությամբ, քանի որ ՀՀ Սահմանադրության ուժով՝ օրենսդրական նախաձեռնության իրավունքով օժտված սուբյեկտներից միայն Կառավարությունը կարող է անհետաձգելի համարել օրենքի նախագիծը, միաժամանակ՝ Կառավարությունն է մշակում և ընդունում հակաճգնաժամային միջոցառումները։ Պատասխանն ստանալուն պես, այն կհրապարակայնացնեմ այստեղ»: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
