Երկուշաբթի, 24 օգոստոսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +20 °C

Մասիսի բժիշկները երեխայի ծնունդը ստիպված են եղել ընդունել տանը

Մասիսի բժիշկները երեխայի ծնունդը ստիպված են եղել ընդունել տանը
318
Չորեքշաբթի, 06 մայիսի, 2020 թ., 09:05

«Մասիս» բժշկական կենտրոնի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք հետևյալը. «05.05.2020-ի լուսադեմին Մասիսի բժշկական կենտրոնի շտապօգնության բրիգադը մեկնել է կանչի (Այնթապի նշված հասցեով), սակայն, տեղ հասնելուն պես հասկացել են, որ կանչը սովորական չէ, այլ՝ արտակարգ:

Կնոջ մոտ արդեն սկսված էր ծննդաբերական գործունեությունը և գտնվում էր ակտիվ փուլում: Շտապօգնության բժիշկ Աշոտ Առաքելյանը, բուժքույր Յաննա Գաբրիելյանն առանց հապաղելու սկսել են ընդունել ծնունդը:

Ծննդաբերությունը բարդ էր, վաղաժամ, առաջադրությունը՝ տոտիկային, ուստի ծննդօգնությանը միացել է նաև մեր մյուս բժիշկը՝ Դավիթը Գալստյանը, ով մասնագիտությամբ մանկաբարձ-գինեկոլոգ է:

Ծնվել է հրաշք աղջնակ, բժիշկ Առաքելյանի կողմից կատարվել են ռեանիմացիոն գործողություններ, երեխայի և մոր վիճակը կայունացնելուց հետո իրականացվել է հոսպիտալացում:

Հիվանդանոցում թե՛ մոր, թե՛ պտղի վիճակը գնահատվել է բավարար:

Այս ամենը խոսում է բարձր պրոֆեսիոնալիզմի և թիմային աշխատանքի մասին»: