«Քննիչը հրաժարվում է հարցաքննել այն անձին, ում տված ցուցմունքը բացառելու է մեղադրյալի մեղավորությունը». Ամրամ Մակինյան
![]() 275 Չորեքշաբթի, 06 մայիսի, 2020 թ., 12:30 Վատիկանում ՀՀ նախկին դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի փաստաբան Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երկու օր առաջ գրառում էի կատարել՝ փաստելով, որ Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին առաջադրված մեղադրանքն իր աբսուրդության աստիճանով արժանի է «Գրան Պրի» մրցանակի, իսկ իրականացվող նախաքննությունն իր միակողմանի և ակնհայտ ոչ օբյեկտիվ դրսևորումներով նորանոր ռեկորդներ է գրանցում։ Ի ապացույց նշված պնդման՝ ներկայացնում եմ Միքայել Մինասյանի գործով կատարված աբսուրդային և զավեշտալի խախտումների միայն մի մասը՝ 1. դրամական միջոցների տեղափոխումը Միքայել Մինասյանի մեկ բանկային հաշվեհամարից մեկ այլ բանկային հաշվեհամար որակվել է որպես «փողերի լվացում», 2. 2017-ի հայտարարարագրում նախատեսված դրամական եկամուտների 80 տոկոսը կազմող դրամական միջոցների՝ Մինասյանի օգնականի կողմից Մինասյանի բանկային հաշվեհամարին մուտք անելը որակվել է որպես «ապօրինի հարստացում», 3. հայտարարագրում առկա տեխնիկական սխալի կապակցությամբ դեռևս սույն թվականի մարտի 18-ին միջնորդել եմ հարցաքննել այն ընկերության աշխատակցին, ով պատասխանատու է եղել հայտարարագիրը լրացնելու համար։ 48 օր անց, այն է՝ մայիսի 5-ին, քննիչը հրաժարվում է դատարանին տրամադրել նշված անձի ցուցմունքը՝ պատճառաբանելով, որ հարցաքննությունն ավարտված չէ։ Պատկերացնո՞ւմ եք՝ քննիչը 48 օր շարունակ հրաժարվում է հարցաքննել այն անձին, ում տված ցուցմունքը բացառելու է մեղադրյալի մեղավորությունը։ ՔԱՌԱՍՈՒՆՈՒԹ ՕՐ... Հավատացնում եմ, որ վերոնշվածը կազմում է Միքայել Մինասյանի դեմ քննվող գործով կատարված զավեշտալի և կոպիտ խախտումների միայն 20 տոկոսը»։ |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12
