Եվրոմիությունը մտել է «պատմական մասշտաբի» տնտեսական անկման փուլ

2020-ին Եվրոմիությունը կհայտնվի իր ողջ պատմության ընթացքում «պատմական մասշտաբի» տնտեսական անկման փուլում՝ պայքարելով կորոնավիրուսի համաճարակի դեմ։ Այս մասին այսօր հայտնել է տնտեսական հարցերով եվրոհանձնակատար Պաոլո Ջենտիլոնին՝ ներկայացնելով առաջին պաշտոնական կանխատեսումը այն մասին, թե ինչ է ակնկալում միավորված Եվրոպայի տնտեսությունն առաջիկա ամիսներին:
«Այժմ պարզ է, որ Եվրոմիությունը մտել է «պատմական մասշտաբի» տնտեսական անկման փուլ»,- ասել է պաշտոնյան:
Եվրոհանձնաժողովը, որն ակնկալում է Եվրոմիությունում աննախադեպ տնտեսական անկում, գնահատում է, որ անդամ երկրների ընդհանուր ՀՆԱ-ը կնվազի ավելի քան 7%-ով: Եվրոհանձնաժողովի տնտեսական կանխատեսման համաձայն՝ Եվրոմիության ոչ մի երկիր այս տարի տնտեսական աճ չի ունենա: ՀՆԱ-ի ամենափոքր անկումը սպասվում է Լեհաստանում՝ 4,3%, իսկ ամենալուրջը Հունաստանում՝ 9,7%:

Թուրքիան կոշտ զգուշացում է հղել Ռուսաստանին ու Ուկրաինային
469Երեկ, 22:19
Ռուսաստանը վերսկսում է հացահատիկի արտահանումը Ազովի ծովից
302Երեկ, 20:49
«Եղած հնարավորությունները պետք չէ վտանգել»․ Գագիկ Ծառուկյան
212Երեկ, 11:12
Հունգարիան, Չեխիան և Սլովակիան չեն ցանկանում մասնակցել Ուկրաինային տրամադրվող նոր վարկի ֆինանսավորմանը
66226.10.2026, 23:31
«Հարկատուների գումարների տնօրինման վերաբերյալ հարցեր ունեմ»․ Մհեր Կարագոզյան
62324.10.2026, 01:06
«Եթե ԵԱՏՄ-ն կասեցնի ՀՀ անդամակցությունը, ներկրվող ապրանքները թանկանալու են 20 տոկոսով»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
64323.10.2026, 15:00
Ռուսական դիզելային վառելիքով բեռնված առաջին լցանավն ուղևորվել է դեպի Նյու Յորք
189823.10.2026, 12:48
«Բնական գազի գնի՝ 69%-ով բարձրացումը չի հանգեցնի էլեկտրաէներգիայի սակագնի նույնքան աճի»․ Հրայր Կամենդատյան
72022.10.2026, 02:06