Երկուշաբթի, 24 օգոստոսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +20 °C

«Ինչո՞ւ են որոշ հիվանդներ ավելի քան 40 օր մնում հիվանդանոցներում ու հյուրանոցներում». պատգամավորը՝ նախարարին

«Ինչո՞ւ են որոշ հիվանդներ ավելի քան 40 օր մնում հիվանդանոցներում ու հյուրանոցներում». պատգամավորը՝ նախարարին
396
Չորեքշաբթի, 06 մայիսի, 2020 թ., 17:10

«Քաղաքացիներ կան, որ 40 և ավելի օր են մնում հիվանդանոցներում ու հյուրանոցներում մի պարզ պատճառով: Առաջինը՝ հիվանդանոցներում մնում են, որովհետև շատ ծանր են լինում և ծանր է լինում հիվանդությունը, և շատ դեպքերում դուրս են գրվում շատ ուշ ժամամակ: Իսկ հյուրանոցներում մնում են, որովհետև նրանց օրգանիզմում դեռ վիրուս է հայտնաբերվում»,- ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ ի պատասխան ԼՀԿ-ական պատգամավոր Հրանտ Այվազյանի այն հարցին, թե ինչո՞ւ են որոշ հիվանդներ ավելի քան 40 օր մնում հիվանդանոցներում ու հյուրանոցներում:
Ըստ նախարարի՝ ցանկացած դուրսգրում արվում է բժշկական ցուցումների համաձայն, յուրաքանչյուր անձի առողջական վիճակից ելնելով: