Երկուշաբթի, 24 օգոստոսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +20 °C

«Գուցե մարտին էլ է օրը ավելի քան 100 մարդ վարակվել, սակայն օրը 1000 թեստավորում չէր արվում». Մկրտիչ Իսրայելյան

«Գուցե մարտին էլ է օրը ավելի քան 100 մարդ վարակվել, սակայն օրը 1000 թեստավորում չէր արվում». Մկրտիչ Իսրայելյան
396
Չորեքշաբթի, 06 մայիսի, 2020 թ., 22:30

Լրագրող Մկրտիչ Իսրայելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ախր տարրական տրամաբանություն է՝ բացահայտված վարակակիրների թիվը գերազանցապես կախված է թեստավորման քանակից։ Հետևաբար, յուրաքանչյուր օրվա վարակակիրների թվերը համեմատելու համար նախ պետք է համեմատել թեստավորումների թիվը ու հետո նոր սկսել վայ-վույ անել։ Առաջ օրը մի քանի տասնյակ թեստ էին անում՝ մի քանի տասնյակ վարակակիր էր հայտնաբերվում։ Հիմա օր կա հազարից ավելի թեստ է արվում ու բնական է, որ վարակակիրների թիվը շատ է լինում։ Հա, չեմ ասում վարակի տարածումը նվազել է, բայց էնպես էլ չի որ գերարագ ձևով աճում է։ Գուցե մարտին էլ է օրը ավելի քան 100 մարդ վարակվել, սակայն մարտին օրը 1000 թեստավորում չէր արվում»: