«Քյարամյանին ԱԱԾ տնօրենի տեղակալ նշանակելը անվստահությո՞ւն էր ԱԱԾ-ում տիրող իրավիճակի հանդեպ». Հակոբ Բադալյան
![]() 483 Հինգշաբթի, 07 մայիսի, 2020 թ., 00:20 «Առաջին լրատվական»-ի եթերում վերլուծաբան Հակոբ Բադալյանը նշել է, որ Հայաստանում խնդիրները միայն իրավապահ համակարգում չեն. «Հատկապես ճգնաժամային իրավիճակում հնարավոր չէ, որ խնդիրներ չլինեն, և կան հասարակական-քաղաքական կառույցներ, որոնք իշխանությանը մատնացույց են անում այդ խնդիրները: Իրավապահ համակարգը վերջին շրջանում ուշադրության կենտրոնում էր հայտնվել, որի պատճառը, կարծում եմ, նախօրեին Արգիշտի Քյարամյանի նշանակումն էր ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնում, առավել ևս երբ վարչապետն էլ հայտարարեց, որ քաղաքական որոշում է կայացվել: Այդ նշանակումը հրատապ անհրաժեշտության տպավորություն է թողնում, և միևնույն ժամանակ վարչապետը, կարծես թե, իր անձնական ներկայությունն է ուզում ուժեղացնել ԱԱԾ-ում՝ նշանակելով իր համար վստահելի մարդու: Այս քայլը անվստահությո՞ւն էր ԱԱԾ պետի և ընդհանրապես ԱԱԾ վերնախավում տիրող իրավիճակի հանդեպ, դժվար է ասել, համենայնդեպս, այս նշանակումը հատկանշական կադրային քայլ էր»,- ասել է Բադալյանը: Քննարկմանը մասնակից «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանի դիտարկմամբ՝ իրավապահ համակարգում, մասնավորապես՝ ոստիկանությունում և հատկապես՝ ԱԱԾ-ում, լուրջ խնդիրներ կան. «ԱԱԾ-ն ունի երկու լրջագույն խնդիր. առաջին՝ ԱԱԾ-ն չի բավարարում ժողովրդավարական երկրում անվտանգության մարմնին ներկայացվող պահանջներին, և երկրորդ խնդիրը կապված է գործունեության արդյունավետության հետ: ԱԱԾ-ում շատերը ժողովրդավարական արժեքների կրողը չեն և հեղափոխական չեն»,- ասել է նա: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
