«Կոչս՝ իրավապահ համակարգի պատվարժան սպաներին». Դավիթ Սանասարյան
![]() 408 Ուրբաթ, 08 մայիսի, 2020 թ., 01:25 Լիազորությունները կասեցված ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կոչս՝ իրավապահ համակարգի պատվարժան սպաներին. Տիկնա՛յք և պարոնա՛յք սպաներ, Հայաստանի Հանրապետության անվտանգության, ամբողջականության և սահմանադրական կարգի պահապաննե՛ր, վերջին օրերին ակտիվացել են նախորդ հանցավոր իշխանության տարբեր ներկայացուցիչների՝ ձեզ ուղղված կոչերը, իսկ ավելի ճիշտ՝ ձեր նկատմամբ տարատեսակ սպառնալիքները։ Քանի որ նրանք չունեն ժողովրդի մեծամասնության աջակցությունը, իսկ միայն ֆինանսական և լրատվական ռեսուրսները բավարար չեն, ուստի նրանց վերջին հույսը ձեր միջոցով երկրում քաոսային վիճակ ստեղծելը կամ հեղաշրջման փորձեր անելն է։ Պատվարժան սպաներ, հատկապես՝ ԱԱԾ աշխատակիցներ, օտարին ծառայող, այլ պետությունների հատուկ ծառայություններին հավաքագրված կամ հավաքագրման պրոցեսի մեջ գտնվող տխրահռչակ կերպարները ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, չեն ներկայացնում ժողովրդի մեծամասնությանը, և նրանց միակ անհանգստությունը ոչ թե Հայաստանի (Արցախը՝ ներառյալ) անվտանգության խնդիրներն են, ինչպես իրենք են փորձում ներկայացնել, այլ այն գիտակցումը, որ իրենց և իրենց հակապետական գործունեությամբ վաստակած միլիոնների ճակատագրերը վտանգի տակ են։ Հարգելինե՛րս, մեր բոլորի նպատակը պետք է լինի նույնը՝ Հայաստանի անկախության, անվտանգության ու սահմանադրական կարգի պահպանումը, ՀՀ քաղաքացու՝ Հայաստանում ապրելու, բազմանալու և զարգանալու հնարավորության ապահովումը, ուստի ոչ միայն պետք է չհավատալ նրանց աղիողորմ ու լացակումած ահազանգներին, այլև անհրաժեշտ է բացահայտել հակապետականության ցանկացած դրսևորում և պատասխանատվության ենթարկել։ Պատիվ ունեք։ ՀՀ քաղաքացի Դավիթ Սանասարյան»: |

«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
5703:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
128Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
172Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
134Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
271Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
247Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
293Երեկ, 20:52
Ձերբակալվել են Լվովում ահաբեկչական հարձակում կազմակերպող անձինք
232Երեկ, 19:30
