Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +20 °C

«Որ սկսեմ խոսել, ջրի երես կհանեմ այնպիսի կեղտեր, որից շատ վատ հոտ է գալիս». Մանվել Տեր-Առաքելյան

«Որ սկսեմ խոսել, ջրի երես կհանեմ այնպիսի կեղտեր, որից շատ վատ հոտ է գալիս». Մանվել Տեր-Առաքելյան
658
Ուրբաթ, 08 մայիսի, 2020 թ., 10:45

Գործարար Մանվել Տեր-Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գիտեք՝ ես չեմ պատրաստվում պատասխանել խոհանոցային ինտերվյու տվողի կողմից կառավարվող ֆեյքերին, քանզի համարում եմ դա ժամանակի կորուստ, իսկ խելամիտ մարդու համար ժամանակն ամենաթանկն է։ Բայց չեմ կարող չանդրադառնալ իր փաստաբան Մակինյանի մեկնաբանություններին, որն ինձ մոտ հարուցեց զարմանք, հետո ծիծաղեցի, անյուհանդերձ շատ տխրեցի, որ նման բարձր որակավորում ունեցող փաստաբանը կարող է այդքան պրիմիտիվ մտածելակերպ դրսևորել: Ժամանակ առ ժամանակ, իհարկե, փաստաբանի անունն իրենից առաջ է ընկնում և նրանք գլուխները կորցնում են, այդ պայմանական փառքից:

Պարոն Մակինյա՛ն, կարծում եմ՝ փաստաբանը պետք է իրավաբանություն անի և պաշտպանի իր վստահորդի շահերը, փաստաբանը պաշտպանություն կազմակերպելիս իրավունք չունի ճղճիմ մեկնաբանությունների դաշտ մտնել և չպահպանել բարոյականության սկզբունքները: Նման փաստաբանները դադարում են փաստաբան լինելուց և դառնում են վստահորդի գործիք, մնացեք ձեր իրավաբանության դաշտում և մի մտեք ճղճիմ բամբասանքների դաշտ՝ ախ, բա չիմացաք՝ ինչ սրճարան է խլել Միքայել Մինասյանը, Հայաստանի ազգային հերոս Միքայել Մինասյանն ազատագրել է մեծն կոմպոզիտորին սրճարանակտտանքներից: Շտապում եմ ասել ձեզ՝ Միշիկը վաղն իշխանության չի գալու և ձեզ Արդարադատության նախարար չի նշանակելու, սթափվե՛ք:

Ինչ վերաբերում է սրճարանին, պարոն Մակինյա՛ն, ես՝ որպես գործարար, տվյալ սրճարանը գնել եմ հենց իր աշխարհագրական դիրքի համար և վճարել եմ 453.000 դոլարին համարժեք դրամ և այդքան մեծ գումար վճարել եմ միայն սրճարանի աշխարհագրական դիրքի համար և այն, որ տվյալ ընկերությունն ունեցել է վերակառուցման և արդիականացման նախագիծի ողջ փաթեթը: Իսկ թե մինչ այդ ինչպես է տեղակայվել տվյալ սրճարանը և ինչ չափորոշիչների հաշվին է հայտնվել տվյալ վայրում, ես չգիտեմ և չեմ էլ ցանկանում իմանալ։ Ձեր կողմից մատնանշված (հարգարժան, իսկ իմ կարծիքով ճնճղուկի պես կերակրվող) պարոնները, հենց այդ օրը, կատարելով պարոն Միքայելի հրահանգը, փորձեցին ստեղծել բացասական հասարականան կարծիք, որը, իհարկե, արդյունավետ կատարեցին: Պարզաբանեմ՝ ձեր կողմից մատնանշված մարդիկ եկան իրենց լրագրողի հետ, կանգնեցին, նկարվեցին և 10 րոպե անց հեռացան։ Որից հետո իրենց կողմից կառավարվող մեդիա դաշտը լուսաբանեց և 30 րոպե անց քաղաքապետարանը հայտարարեց՝ բացասական հասարակական հնչեղության պարագայում սրճարանի հետագա շահագործումը դադարեցնել: Ծանոթ և խնդալու աստիճան սցենար է, չէ՞:

Կարծում եմ՝ անգամ 4-րդ դասարանի երեխան էլ կհասկանար որ կատարվածը կրկեսի ներկայացում էր:

Իմիջիայլոց, 10-միլիոնանոց հայ ազգը տեղյակ է ձեր վստահորդի նման ինտրիգային սցենաների ռեժիսոր-պրոֆեսոր է, մարդ, որը կարող է փողոցում իրեն ձեռքով բարևած ոստիկանին գործից հեռացնել տալ, մնացած ինտրիգները հատորներով կարելի է գրել ու գրել: Միքայել Մինասյանին հայ հանրությանը ես չեմ, որ պետք է ներկայացնեմ նրա բացասական ֆեոդալիստական կերպարը, ցավոք, հայ հասարակության մեջ մեր ու մանուկ ճանաչում է Միքայելի ֆեոդալական մկրտումները:

Պարոն Մակինյա՛ն, խնդրում եմ պատասխանեք, բայց պատասխանեք որպես շարքային երևանցի՝ մի կողմ թողնելով ձեր մասնագիտականը:

Հարց 1. Ինչո՞ւ արդեն իսկ 5 տարի գործող սրճարանի առջև գոնե մեկ անգամ տվյալ իրավապաշտպանները չէին հայտնվել և ակցիա չէին կատարել:

Հարց 2. Ինչո՞ւ հենց այն օրը, երբ ձեր վստահորդը հայտարարեց, որ «Օդեոն»-ը խանգարում է «Ջազվե» սրճարանին, ձեր վարձու կարծիք ստեղծողները որոշեցին, որ տվյալ սրճարանը խանգարում է կանանչ գոտուն: Իսկ մնացյալ սրճարանները կանաչ գոտում չէին գտնվում, հա՞:

Հարց 3. Ինչո՞ւ հենց նույն օրը՝ 2 ժամ անց, քաղաքապետարանը և ոստիկանական կարմիր բերետավորները շրջապատեցին սրճարանը. մոտ 45 ոստիկան էր հավաքվել, այն տպավորությունն ստեղծվեց, որ միջազգային հանցագործ են ձերբակալելու, կան նկարներ և ապացույցներ։

Հարց 4. Ինչո՞ւ այդ ամենը կատարվեց ձեր պաշտպանյալի՝ Բաղրամյան 26-ում՝ իր աշխատասենյակում, հայտարարելուց անմիջապես 1-ժամ անց:

Հարց 5. Եթե անգամ մի պահ համարենք, որ «Օդեոն» սրճարանն իր տեղում չէր և այն իրոք պետք էր չկառուցվեր, ապա նորմալ իրավահարաբերությունների պայմաններում, քաղաքակիթ ձևով գործարարին քաղաքային իշխանությունները փոխհատուցում են կա՛մ համարժեք տարածքով, կա՛մ կրած վնասների չափով գումար, որից հետո ասում են՝ ամեն մարդ իր ճանապարհով չէ՞, չէ՜, իրենք պետք է, խլեին ջախջախեն, ջարդուփշուր անեն, որ Միքայել Մինասյանին կարողանային ծառայել:

Ասել եմ և նորից կասեմ՝ Միքայել Մինասյանը Սերժ Սարգսյանի քրեաօլիգարխիկ իշխանության լոկոմոտիվն է եղել: Կարծում եմ՝ ձեր պաշտպանյալն այդքան տղամարդկություն ունի, որպեսզի չհերքի մեր դեմառդեմ զրույցն իր աշխատասենյակում: Իսկ այն, որ ձեր խոսքում դուք շեշտում եք սրճարանի աշխարհագրական դիրքը, դա էժան պոպուլիզմ է հասարակությանը շեղելու համար, չեմ զարմանա անգամ, որ Միքայել Մինասյանը դա ևս վերագրի իրեն որպես հայրենասիրություն և հայտարարի՝ հայոց պետական շահերից դրդված եմ «Օդեոն» սրճարանը խլել գործարարի ձեռքից՝ Օպերայի տարածքը սրճարաններից ազատագրելու համար (բայց իմ «Ջազվեն» պետք է մնա, դա հայրենասիրությանը չի վերաբերում):

Ասեմ ավելին՝ Օպերայի տարածքն առաջինը հենց Միքայել Մինասյանն է զավթել իր «Ջազվե» սրճարանով, որը գործում է մինչ օրս, թող հայրենասիրությունն սկսեր իրենից և քանդեր առաջինն իր սրճարանը և հորդորեր մնացյալ գործարարներին վերացնել Օպերայի հարակից տարածքներից սրճարանային ինդուստրիան: Խորհուրդ կտամ ինձ չխոսեցնել, որ ես սկսեմ խոսել, ապա ջրի երես կհանեմ այնպիսի կեղտեր, որից շատ վատ հոտ է գալիս (Do not wake the beast in me): Օգտվելով առիթից նաև ցանկանում եմ պատասխանել այն մարդկանց, որոնք որ զարմացած ինձ նամակներ են գրում և իմ կողմից ժամանակին արված հարցազրույցներս են ուղարկում, որտեղ ես, գովաբանում եմ Սերժ Սարգսյանին և փաստում եմ, որ ինքն է ինձ օգնել «Հին Էրիվանի» շենքի կառուցման թույլտվությունը ստանալու, այո՛, ինձ նա օգնել է դեռ Պաշտպանության նախարար եղած ժամանակ, երբեք ես չեմ ժխտել, որ Սերժ Սարգսյանն է ինձ օգնել շենքի կառուցման թույլտվությունը ստանալ: Բայց կներեք դա ամենևին չի նշանակում, որ ես դարձա Սերժ Սարգսյանի նոքյարը, և դա ամենևին էլ չէր նշանակում, որ ինքը կարող էր իր միլիարդատեր շոֆեռ Վաչիկին քսի տար «Հին Էրիվանը» խլելու համար (Նաջարյանը փոշմանելա տարբերակով): Վաչիկ Ղազարյանը և նրան հարող, (ինձ սուտ ընկեր համարվող) գործարարներ, դատավորներ ոստիկաններ, դատախազ և մնացյալները, արագի մեջ ուրացան իմ հացը և սկսեցին իմ դեմ դավեր նյութել: Վաչիկ Ղազարյանը վերջին 10 տարին իմ կյանքը վերածել է դժոխքի, ես միայնակ պայքարել եմ, և մինչ օրս շարունակում եմ պայքարել իմ արդարության համար, պայքարում եմ Սերժի ստեղծած և մինչ օրս կառավարվող դատական համակարգի դեմ՝ Ռուբեն Վարդազարյան, Երվանդ Խունդկարյան տանդեմի դեմ, թշնամուս չեմ ցանկանա այն օրերը, ինչի միջով, որ ինձ պարոն Վաչիկն ստիպեց անցնել՝ 6-րդ վարչության կալանավորումից սկսած, հարկային, դատախազական, ոստիկանական, դատական և անգամ ֆեյք ընկերների կողմից ճնշմանը. վստահ եմ՝ բոլորը գիտեն, թե ինչ կարող է լինել սովորական գործարարի հետ, երբ իր դեմ աշխատում է սերժավաչիկաբարո մեքենան:

Տառապանքս փորձ ունի»: