«Էդմոն Մարուքյանն ու Անի Սամսոնյանը նախ պետք է ՀՀ քաղաքացիներից ներողություն խնդրեն, հետո՝ ինձնից». Ալեն Սիմոնյան
![]() 560 Ուրբաթ, 08 մայիսի, 2020 թ., 14:15 «Ոչ մեկ մանդատը չպետք է վայր դնի: Սասուն Միքայելյանը ամենաշատ վստահություն քվե ստացածն է և նրա հարցը պիտի որոշի իր ընտրողը: Էդմոն Մարուքյանը կարող է մանդատը վայր դնել Անի Սամսոնյանի հետ միասին՝ սադրանքներ կազմակերպելու համար և քաղաքական դաշտում իրեն չգտնելու համար», այսօր Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպի հետ կապված քննարկումից հետո լրագրողների հարցերին ի պատասխան ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը: Հարցին՝ նախատեսո՞ւմ է հանդիպել Էդմոն Մարուքյանի հետ, Ալեն Սիմոնյանն ասաց, որ եթե նա ցանկություն հայտնի իր հետ հանդիպել, ինքը կհանդիպի. «Բայց ես կարծում եմ, որ նա, նախևառաջ, Անի Սամսոնյանի հետ միասին պետք է ՀՀ քաղաքացիներից ներողություն խնդրի, հետո ինձնից՝ այն մակարդակի համար, որ իրենք խորհրդարանն իջեցրեցին մի քանի օր առաջ և այսօր, իսկ մեր մեղքը նրա մեջ է, որ, ցավոք սրտի, այդ սադրանքին տրվեցինք»,- ասաց Ալեն Սիմոնյանը: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
