«Իսլամիստ բառապաշարով պատգամավորին կստիպեն մանդատը վայր դնել». Հայկ Մարտիրոսյան
![]() 369 Ուրբաթ, 08 մայիսի, 2020 թ., 16:35 Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իհարկե, իրենց լևոնիստ և իսլամիստ մարտիկի բառապաշարով սպառնացող պատգամավորին, ամենայն հավանականությամբ, կստիպեն մանդատը վայր դնել: Առաջինը՝ որ նախքան Մարուքյանին հարվածելը, իր պահվածքով նա նախ ապտակեց իր վարչապետին: Եվ հետո՝ այդ զոհաբերությունն այն գինն է լինելու, որով իբրև թե փորձելու են մեղմել սեփական խմբակին հասցված քաղաքական ծանրագույն հարվածը: Մանդատ վայր դնել տեղի չի ունենա թերևս երեք դեպքում. եթե լևոնիստ երկրապահապետը հրապարակայնորեն ներողություն խնդրի Մարուքյանից և կամ եթե այդ ներողությունն անուղղակիորեն խնդրի վարչապետն ինքը: Եվ երրորդ տարբերակն այն է, որ սկսում է արտացոլել Ալեն Սիմոնյանը. որ մանդատ չպետք է վայր դրվի, որովհետև երկրապահապետն ամենաշատ ձայն ստացած պատգամավորն է: Դա, իհարկե, ցինիզմի արտացոլում է, որ կվանի բազում չկողմնորոշված քաղաքացիների և քաղաքական ինքնասպանության լավագույն ուղիներից է և թերևս առավել ձեռնտու՝ քայլիստների քաղաքական կապիտալի զրոյացման տեսանկյունից: Բայց մի դիտարկում. կադրում չկար ինքը՝ վարչապետը: Մինչդեռ վարչապետն իր հեղինակությամբ պարտավոր էր կանգնեցել այդ ամենն իր անձնական միջամտությամբ և ոչ հեռու մնալ կատարվողից: Անվտանգության խնդիր էլ այստեղ չկար. թիկնապհները կարող էին պաշտպանել նրան սեփական կուսակիցներից: Բայց վարչապետը չկար, ուղղակի բացակա էր: Փոխարենը, ըստ կասկածների, նրա բարեկամները թիկունքից հարվածում էին խորհրդարանական ընդդիմության առաջնորդին: Այս իշխանությունն ինքն իրեն թաղում է ավելի արագ քան դա կարող է անել նախկին ռեժիմը և անգամ դրսի այն ուժերը, որ այնքան ուզում են այս խմբակին հեռացնել Հայաստանի իշխանական լծակներից: Ինքնակործանումը հիրավի, ամենաարդյունավետ պայքարի մեթոդն է ոմանց համար: Ինչպես և կանխատեսել էինք դեռ երեկ՝ իրադարձություններն ընթանում են այս իշխանության փլուզման ուղով»: |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12
