«Սեփական անադեկվատությունը չարժե զարգացած երկրների փորձով արդարացնել». Տիգրան Գրիգորյան
![]() 380 Շաբաթ, 09 մայիսի, 2020 թ., 00:20 Արցախի «Ազգային վերածնունդ» կուսակցության անդամ Տիգրան Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ալեն Սիմոնյանին ասեք, որ Մեծ Բրիտանիայի խորհրդարանում վերջին անգամ 1923 թվականին է ծեծկռտուք եղել: Սեփական անադեկվատությունը չարժե զարգացած երկրների փորձով արդարացնել: Մեծ Բրիտանիայի պառլամենտում անկողմնակալ խոսնակներ են լինում (խոսնակ ընտրվելուց հետո անկուսակցական են դառնում), ովքեր խորհրդարանական բառապաշարից մի միլիմետր շեղվող պատգամավորներին կամ ստիպում են ներողություն խնդրել, կամ վռնդում են դահլիճից: Ի դեպ, Մեծ Բրիտանիայի խորհրդարանում պատգամավորներն իրենց ընդդիմախոսներին նույնիսկ իրավունք չունեն ստախոս անվանելու: 1906 թվականին Չերչիլն իր ընդդիմախոսին ստախոսության մեջ մեղադրելու համար ստիպված է եղել խորամանկության դիմել և օգտագործել terminological inexactitude (տերմինաբանական անճշտություն) արտահայտությունը, որն էլ կիրառվում է մինչ այսօր տարբեր պատգամավորների կողմից, երբ նրանք ցանկանում են իրենց գործընկերներին ստախոս անվանել»: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
