«Դու այլևս դա շտկել չես կարող, Նիկոʹլ, քեզ ո՛չ հարգում են, ո՛չ քեզնից վախենում». Արփինե Հովհաննիսյան
![]() 351 Ուրբաթ, 08 մայիսի, 2020 թ., 21:40 ԱԺ նախկին փոխնախագահ, արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Պարո՛ն երեսպաշտ, մի ամբողջ երկու տարի ուշացել ես: Փաշինյանն այսօր իր տարերքի մեջ էր։ Դասական էր ամեն ինչ՝ դեմքի «ահարկու» արտահայտությունը, հիստերիան, բղավելը ու, իհարկե, ցինիզմն ու ստախոսությունը։ Մի տարօրինակ տրամաբանությամբ ինքը ամենաանհավասարակշիռն արձագանքում է այն արատներին, որոնց մեղավորը ինքն է։ Եթե դժվար չէ, բառապաշարից արագ վերացրեք հավասարակշռություն բառը, դա կապ չունի ձեզ հետ։ Հիշե՜ք, դուք, հենց դուք եք Հայաստանում հայհոյաբանության (քֆուրոլոգիայի) հիմնադիր հայրը։ Քստմնելի գերագույն սադրանքի հեղինակը: Ստախոսության ու ցինիզմի ակադեմիկոսը։ Տգետների հովանավորը։ «Ներողություն եմ խնդրում ասելու համար, բայց խորհրդարանական մեծամասնության կին պատգամավորներին սոցցանցերում սպառնում են բռնաբարել: Նրանց երեխաներին սպառնում են փողոցներում սատկացնել, ամենավերջին ստահոդ տեղեկություններն են տարածում ԱԺ «Իմ քայլ» խմբակցության պատգամավորների վերաբերյալ»: Նիկոլ Փաշինյան, ՀՀ Ազգային ժողով Այս խոսքերի հեղինակը ոչ այլ ոք է, քան մեծ «հեղափոխական», մեր ժամանակների անտաղանդ կոմբինատոր և այդպես էլ չստացված վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Պարո՛ն երեսպաշտ, մի ամբողջ երկու տարի ուշացել ես: Այն «հեղափոխության» ղեկավարը, որի մանկլավիկները տներ շրջափակելու համար ընտրում էին բառի ուղիղ ու անուղղակի իմաստով անպաշտպաններին։ (Դուք անգամ որպես տղամարդ Ձեր կին գործընկերներին պաշտպանելու ունակ չեղաք կամ չցանկացաք)։ Նիկո՜լ, Այսօր խորհրդարանում կատարվածին ես նայում էի մեծ ցավով երկրի համար, բայց գոհունակությամբ քո թիմի համար, որովհետև դու ու քո թիմն աստիճանաբար սկսում եք առերեսվել այն հրեշին, որի ծնողը և անընդհատ պարարտացնողը եղել եք դուք: Ի դեպ՝ շատ լավ է, որ մտքովդ չանցավ մեկին ասել մանդատ վայր դնեն։ Դու քեզ կկեղծեիր: |

«Ադրբեջանական ուժերը թիրախավորել ու ոչնչացրել են միայն ռազմական օբյեկտները». Բայրամովը ՄԱԿ ԱԽ նիստում խեղաթյուրեց փաստերը
23601:08
Ոստիկանության տարբեր բաժիններ բերման են ենթարկվել 46 քաղաքացիներ
33600:24
«Մենք չպետք է աչք փակենք ՌԴ խաղաղապահ առաքելության ձախողումների վրա». Փաշինյան
444Երեկ, 19:12
«Բաքուն ԼՂ հայերին է հանձնել վերաինտեգրման ծրագիրը». Ալիևի վարչակազմ
1037Երեկ, 16:24
ՀՀ տեղափոխելու հարցի շուրջ կառավարությունը կապի մեջ է ԼՂ-ի հետ. վարչապետի աշխատակազմ
467Երեկ, 15:48
«Բաքուն խաղաղության համաձայնագրի նախագիծ է հանձնել Երևանին». Ալիևի ներկայացուցիչ
1260Երեկ, 14:48
«Դժվար է մեկ հանդիպումով լուծել բոլոր հարցերը». Ադրբեջանի ներկայացուցիչ
1192Երեկ, 14:36
Եվլախում հանդիպումից հետո մամուլի ասուլիս նախատեսված չէ
1014Երեկ, 14:24
