«Հայրենիքի զգացողությունը իսպառ բացակայում է այս մարդու մեջ». Արփինե Հովհաննիսյան
![]() 635 Երեքշաբթի, 12 մայիսի, 2020 թ., 21:25 ԱԺ նախկին փոխնախագահ, արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Արմեն Սարգսյանի մասին Երկրի նախագահի պաշտոնը զբաղեցնող Արմեն Սարգսյանը երեկ ստորագրեց հայտնի աղմկահարույց օրենքը: Ի տարբերություն շատերի՝ ես այն կարծիքին չէի, որ օրենքը մեծամասամբ կամ ամբողջությամբ հակասահամանդրական է, բայց միևնույն ժամանակ ակնկալում էի, որ օրենքի ստորագրմանը նվիրված մամլո երկարաշունչ բացատրագիր հաղորդագրության վերջում կլիներ նշում այն մասին, որ նախագահը, քննարկելով և լսելով նախագծի վերաբերյալ արտահայտված տեսակետները, որոշել է մի քանի դրույթի սահմանադրականության հարցով դիմել ՍԴ: Նախագահի պաշտոնը զբաղեցնող հարգե՛լի անձ Եթե ունեիք մտահոգություններ, ավելին՝ գիտեիք իդեալական օրենքների բանաձևը, նախևառաջ պետք է օրենքի վերաբերյալ տեսակետ արտահայտեինք՝ նախագծի ընդամենը մի քանի հոդված ՍԴ ուղարկելով, հատկապես որ օրենքի ուժի մեջ մտնելու հրատապության հարց չկար, որովհետև օրենքի կիրարկման համար անհրաժեշտ են մի շարք միջոցառումներ և այն 2021 թվականից շուտ չի կիրառվի ամեն դեպքում: Ուզում եմ առավելագույնս անկեղծ լինել՝ առանց սեթևեթանքների ու քաղաքական ներկապնակի գունավորման՝ Սա երկու տարվա ընթացքում այս մարդու արածների ու հատկապես՝ չարածների մեջ ամենավատը չէ։ Ոչ էլ ամենավնասակարն է։ Օրենք է էլի՝ իր լավ ու վատ կողմերով, բազմաթիվ բացերով ու թերություններով, որոնք նորմալ կիրառում թույլ չեն տալու։ Իմ դիտարկումներն այս օրենքի հետ կապված մասնագիտական, ինչպես նաև ոչ խտրական մոտեցում ապահովելու տիրույթում են: Նվազագույնը տգետ են նրանք, ովքեր այս թեմայով իմ գրառումների մեջ կտեսնեն ինչ որ մեկին պաշտպանելու միտում եւ կկարդան ու չեն տեսնի փաստարկները: Արմեն Սարգսյանին էլ առաջին անգամ չեմ քննադատում, սա էլ հերթական առիթն էր համոզմունքս ամրապնդելու: Համոզմունք, որ սույն պերսոնը ընդամենը մաշում է իրեն տրված «էլիտար» պաշտոնը, որովհետև սեփական հայրենիքը ընկալում է միայն օգտապաշտական տեսանկյունից կամ, եթե ավելի ճիշտ, հայրենիքի զգացողությունը իսպառ բացակայում է այս մարդու մեջ, քանի որ նրա համար հայրենիքը նախ և առաջ սեփական հարմարավետությունն և շահն են: Ի դեպ քանի որ նա միջազգային մակարդակի բիզնեսմեն է, պետք է ենթադրել, որ ո՜չ ինքը շահ ունի Հայաստանում, ո՜չ էլ պատրաստվում է ներդրող բերել՝ քանի որ հրաշալի գիտի նման օրենքների ազդեցությունը։ 3 օր առաջ ինֆորմացիա ստացվեց մեծ գործարքից ներդրողի հրաժարվելու մասին այս օրենքի պատճառով։ Սա է պատճառը, որ ինքը հեշտությամբ լեզու է գտնում, նկարվում այն անձանց հետ, որոնց համար հայրենիքը ընդամենը հայոց լեզվում հանդիպող հերթական բառ է, որոնց արժեքները, բարքերը ու սկզբունքները այլ են: Սա է պատճառը, որ իմ կամ բազմաթիվ մտահոգ մարդկանց գրառումներում տեսնում է ինչ որ մեկի ստվերը, այն դեպքում, երբ դա չկա, այլ կա խորը անհանգստություն՝ երկրի համար վտանգների գիտակցմամբ: Փոխարենը՝ տարբեր շահեր ունեցողների հետ մեղմիկ զրույցներում դիվանագիտական ոչինչ չասող ժպիտով պատմում է թե մենք ինչ լավ երկիր կարող ենք ունենալ: Կարող ենք ու պիտի ունենանք, միայն թե իր պես գաստրոլյորներից ու սեփական երկիրը որպես վերջին պատվավոր հանգրվան դիտարկողներից հեռու: |

«ԱՄՆ-ն սկսել է ուժերի դուրսբերումը Սիրիայի Քասրակ բազայից»․ #SyriaTV
11912:12
«Պուտինն արդեն սկսել է Երրորդ համաշխարհային պատերազմը»․ Զելենսկի (տեսանյութ)
15511:31
Մեքսիկայի նախագահը՝ երկրում ստեղծված իրավիճակի մասին
20010:30
«Կուզեի՞ք Արցախն էլ պատահմամբ գյուղ ասեին, բայց հայկական լիներ». Արամ Գևորգյան
12009:42
«Մեքսիկայում քաղաքացիական պատերազմի նման մի բան է սկսվել». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
11709:00
«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
409Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
393Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
378Երեկ, 15:52
