Ռոբերտ Քոչարյանին քննադատելու պահին զինվորի մորը փորձեցին լռեցնել
![]() 871 Չորեքշաբթի, 13 մայիսի, 2020 թ., 00:40 «Զինվոր» համակարգող խորհուրդը՝ նախագահ Մարգարիտա Խաչատրյանի գլխավորությամբ, մայիսի 12-ին մամլո ասուլիս էր կազմակերպել: Ասուլիսի մի դրվագ այժմ դարձել է համացանցի քննարկման թեմա: Երբ ներկաները դժգոհում են սևազգեստ մայրերի հանդեպ պետության անտարբերությունից, 2006-ին զոհված հերոս Գոռ Բաբայանի մայրը հայտարարում է, որ ինքը շատ դժգոհ է. «Ռոբերտ Քոչարյանի երեսից իմ երեխեն զոհվել ա: Ու էդ լպիրշին ուզում են էսօր ազատեն: Ինչի՞ համար, ինֆարկտը ինձ տալիս, ա, որ Ռոբերտ Քոչարյանին կարող է ազատեն»: Այդ պահին ասուլիսի կազմակերպիչներից մեկը ձեռքով հրում է նրան՝ փորձելով ընդհատել, սակայն հերոսի մայրը շարունակում է իր խոսքն ու պնդում, որ Քոչարյանը պետք է մնա կալանքի տակ: Հավելենք, որ ասուլիսը հեռարձակվել է ուղիղ եթերով և վերոնշյալ հատվածը կտրել հնարավոր չի եղել:
Ասուլիսի ամբողջական տեսանյութը՝ ստորև. սկանդալային հատվածը՝ 32-րդ րոպեից |

«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
2923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
9423:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
3723:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
16922:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
12721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
14221:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
14021:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
13621:18
