«Քոչարյանի երաշխավոր վարչապետները եկել էին տեղանքին ծանոթանալու». Մարինա Պողոսյան
![]() 908 Հինգշաբթի, 14 մայիսի, 2020 թ., 00:10 «Դատավորը Ռոբերտ Քոչարյանի անվտանգությունից ելնելով է նման ակտ կայացրել, որովհետև Քոչարյանի դատավճիռը ժողովուրդը վաղուց է կայացրել: Եթե Քոչարյանը լիներ ազատության մեջ, ապա մենք բոլոր ՔԿՀ-ները պիտի փակեինք, որովհետև այդ դեպքում որևէ մեկն էլ չպետք է լիներ կալանավորված»,- «Առաջին լրատվական»-ի եթերում ասել է իրավապաշտպան Մարինա Պողոսյանը: Անդրադառնալով Քոչարյանի խափանման միջոցը փոխելու համար երաշխավորած Հայաստանի նախկին վարչապետներին՝ Վազգեն Մանուկյանին, Խոսրով Հարությունյանին, Կարեն Կարապետյանին, ինչպես նաև Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանին, իրավապաշտպանն ասել է. «Մի պահ շատ ուրախացա՝ երաշխավորներին տեսնելով, որովհետև, կարծում եմ, եկել էին տեղանքին սովորելու իրենք, քանի որ դա նաև իրենց տեղն է: Շատ ճիշտ տեղում էին նստած չորսն էլ: Բավականին սազական էր դա: Դրանք մեր երկիրը թալանած անձնավորություններ են՝ Ռոբերտ Քոչարյանի թողտվությամբ»: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
