Երկուշաբթի, 24 օգոստոսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +20 °C

«Անցնելու ենք «տնային» բուժման. կոնտակտավորներին հյուրանոցներում չենք մեկուսացնելու». նախարար

«Անցնելու ենք «տնային» բուժման. կոնտակտավորներին հյուրանոցներում չենք մեկուսացնելու». նախարար
367
Հինգշաբթի, 14 մայիսի, 2020 թ., 20:30

«Անցնելու ենք «տնային» բուժման: Մենք արդեն հաստատված դեպքերի կոնտակտավորներին չենք մեկուսացնում հյուրանոցային վայրերում: Այդ որոշումն արդեն կայացված է: Նրանք կգնան միայն ինքնամեկուսացման»,- այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նախարարը հայտնել է, որ այս դեպքում արդեն քաղաքացիները պետք է սեփական պատասխանատվության զգացում ունենան, և եթե իրենք կոնտակտավոր են, չպետք է դուրս գան ինքնամեկուսացումից:

Մանրամասները՝ տեսանյութում: