Երկուշաբթի, 24 օգոստոսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +20 °C

Հայտնի են Արցախում կորոնավիրուսի 33 թեստի պատասխանները

Հայտնի են Արցախում կորոնավիրուսի 33 թեստի պատասխանները
1777
Հինգշաբթի, 14 մայիսի, 2020 թ., 21:30

Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է. «Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ ստացվել են թեստավորված ևս 33 փորձանմուշի հետազոտության արդյունքները: Դրանք բոլորն էլ բացասական են: Այսինքն, թեստավորված քաղաքացիների մոտ նոր կորոնավիրուսի (COVID-19) վարակը չի հաստատվել:

Բոլոր 33-ն էլ նախօրեին հաստատված օջախի կոնտակտավոր անձիք են։

Տեղեկացնենք, որ օրվա ընթացքում ընդհանուր առմամբ ստացվել են 63 թեստավորված անձանց փորձանմուշի հետազոտության պատասխան, որոնց մոտ վարակը չի հաստատվել»: