«Ոչ ես, ոչ հայրս, այլ սպասում չունեինք». Լևոն Քոչարյան
![]() 422 Հինգշաբթի, 14 մայիսի, 2020 թ., 22:25 ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ծանոթ և անծանոթ գիտակից մարդկանց, Հասկանում եմ, որ վերջին դատական նիստից ընդհանուր առմամբ ձևավորվել էր դրական սպասելիք. շատերն էին մտածում, որ ստորությունը և անմարդկային այս վերաբերմունքը պետք է ունենա սահման, սակայն ոչ ես, ոչ հայրս, այլ սպասում չունեինք: Չէ որ ակնհայտ է, որ այստեղ իրավական որևէ գործընթաց չկա: Մեզ, և համոզված եմ շատ գիտակից մարդկանց համար, ավելի քան պարզ է, որ դատավորի աթոռին բազմածը կատարում է փոքրոգի, վախվորած մարդուկի հրահանգը, անցնելով բոլոր բարոյական սահմանները: Սա ընդամենը մեկ մարդու ազատության պայքար չէ: Սա պայքար է ստի ու կեղծավորության այն ահռելի քանակի դեմ, որի միջոցով մոլորեցրել և շարունակում են մոլորեցնել մեր բազմաթիվ հայրենակիցների: Սա պայքար է մեր ազգային արժեքների համար, մեր փառահեղ հաղթանակները պահպանելու և նորերը կերտելու համար, որտեղ հերոս են դառնում ոչ թե ճարտար խոսելու ու արհեստավարժ ստելու համար, այլ սեփական և հարազատների կյանքը վտանգելու գնով հաղթանակ բերելու համար: Ի վերջո, սա պայքար է Հայաստանում այլ որակի կառավարման համակարգ ունենալու համար և այս նպատակների շուրջ համախմբվող մարդկանց քանակն օրեցօր ավելանում է: Հորս և մեր ամբողջ ընտանիքի անունից ուզում եմ շնորհակալություն հայտնել այն հարյուրավոր նամակների և ջերմ խոսքերի համար, որ ստանում ենք ձեզնից գրեթե ամեն օր: Հավատացեք, դրանք էլ ավելի են ուժ տալիս և պարտավորեցնում շարունակել պայքարը»: |

Քաղաքացին, որին ոստիկանները մեքենայի մեջ ծեծում էին, Լևոն Քոչարյանն էր (տեսանյութ)
8412:36
Ակցիայի մասնակիցներն աղբամաններով փակում են Սարյան փողոցը
6912:30
«Ավտոյի մեջ ծեծում են ցուցարարին, նայե՛ք». քաղաքացի (տեսանյութ)
9212:11
Կարմիր բերետավորը հարվածեց մեծահասակ կնոջը (տեսանյութ)
12412:06
«Շիշ շպրտեցին ոստիկանների վրա». Գ. Ազիզյան
11111:42
«Ինքը ձեր նման լրագրող էր, եկավ, դարձավ վարչապետ». քաղաքացի
12311:30
«Մի մասը մեզ հետ կգա ՔԿ, մյուսները կմնան Հրապարակում». Սաղաթելյան
13311:24
Կառավարության անդամները դուրս եկան շենքից
16811:12
